Գաղատացիներին 2:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այնուհետև՝ տասնչորս տարի հետո, կրկին բարձրացա Երուսաղեմ Բառնաբասի հետ՝ ինձ հետ վերցնելով նաև Տիտոսին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ապա տասնչորս տարի հետո դարձյալ Երուսաղեմ ելա Բառնաբասի հետ՝ Տիտոսին էլ հետս վերցնելով։ |
Այդ ընթացքում Բառնաբասն ու Սողոսն իրենց գործը կատարելուց հետո Երուսաղեմից վերադարձան Անտիոք։ Իրենց հետ վերցրել էին նաև Հովհաննեսին, որ Մարկոս էր կոչվում։
Մինչ նրանք Տիրոջ պաշտամունքի մեջ էին և ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասաց նրանց. «Առանձնացրե՛ք ինձ համար Բառնաբասին և Սողոսին այն գործի համար, որին ես կոչել եմ նրանց»։
Բայց հրեաներն աստվածապաշտ երևելի կանանց ու քաղաքի գլխավորներին գրգռեցին և, Պողոսի ու Բառնաբասի դեմ հալածանք հարուցելով, իրենց սահմաններից նրանց դուրս հանեցին։
Ուստի հաճելի թվաց մեզ՝ միատեղ հավաքվածներիս, ձեզ մոտ ուղարկել ընտրված մարդկանց՝ մեր սիրելիներին, Բառնաբասի ու Պողոսի հետ,
իմ հոգում հանգիստ չունեցա, որովհետև ես այնտեղ չգտա Տիտոսին՝ իմ եղբորը, ուստի հրաժեշտ տալով նրանց՝ գնացի Մակեդոնիա։
Ինչ վերաբերում է Տիտոսին, նա իմ մտերիմն է և ձեր գործակիցը։ Մյուս եղբայրները եկեղեցու առաքյալներն են և Քրիստոսի փառքը։
Մյուս հրեաներն էլ հետևեցին նրա կեղծավոր ընթացքին, մինչև իսկ Բառնաբասը ներքաշվեց նրանց կեղծավոր ընթացքի մեջ։
Բայց ոչ էլ ինձ ուղեկցող Տիտոսը, որ հեթանոս էր, չպարտադրվեց թլփատվել՝ հակառակ ներս սպրդած սուտ եղբայրներին,
երբ Հակոբոսը, Կեփասն ու Հովհաննեսը, որ եկեղեցու սյուներն էին համարվում, իմացան ինձ տրված շնորհի մասին, ինձ և Բառնաբասին ձեռք մեկնեցին՝ որպես հավանության նշան, որպեսզի մենք գնանք հեթանոսների մեջ, իսկ իրենք՝ թլփատվածների։
Ձեզ ողջունում է Արիստարքոսը՝ իմ բանտակիցը, ինչպես նաև Մարկոսը՝ Բառնաբասի եղբորորդին, որի մասին հրահանգ եք ստացել. եթե ձեզ մոտ գա, ընդունե՛ք նրան.
Տիտոսին՝ ընդհանուր հավատի մեջ իմ սիրելի որդուն, շնո՜րհ և խաղաղությո՜ւն Հայր Աստծուց և մեր Փրկիչ Քրիստոս Հիսուսից։