և Տերն ասաց իմ հայր Դավթին. “Քանի որ մտքումդ դրել ես իմ անունով տուն շինել, լավ ես արել, որ այն դրել ես մտքումդ,
Բայց Տերն ասել էր իմ հայր Դավթին. “Որովհետև դու քո սրտում դրել էիր իմ անվան համար մի տուն շինել, լավ ես արել, որ այդ նպատակը դրել ես քո սրտում։
Նաթանն ասաց արքային. «Ամեն ինչ, որ մտքիդ կա, գնա՛ և արա՛, քանի որ Տերը քեզ հետ է»։
Իմ հայր Դավթի սրտում առաջացավ Տիրոջ՝ Իսրայելի Աստծու անունով տուն շինելու ցանկությունը,
բայց դո՛ւ չես շինելու տունը, այլ քո որդին, որ սերվելու է քեզնից. նա է շինելու իմ անունով տունը”։
Եթե հոժարությունը կա, տրվածն ընդունելի է ըստ տվողի ունեցածի և ոչ թե ըստ չունեցածի։