շինարարներին, նկարիչներին, ճարտար որմնադիրներին, քարգործներին, որպեսզի Տիրոջ տան քանդված մասերը նորոգելու համար փայտ ու տաշած քարեր գնեն և անեն այն ամենը, ինչ անհրաժեշտ էր Տիրոջ տունը նորոգելու համար։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:50 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ նաև դրանդիները, լծակները, տաշտերը, ափսեներն ու տուփերը՝ մաքուր ոսկուց։ Ոսկուց էին ներքնատան՝ Սրբություն սրբոցի դռներն ու տաճարի տան դռները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ մաքուր ոսկուց էին գավաթները, պատրույգի մկրատները, կոնքերը, խնկամաններն ու բուրվառները և ներքին տան, այսինքն՝ սրբությունների սրբության, տան, այսինքն՝ տաճարի դռների ոսկե ծխնիները։ |
շինարարներին, նկարիչներին, ճարտար որմնադիրներին, քարգործներին, որպեսզի Տիրոջ տան քանդված մասերը նորոգելու համար փայտ ու տաշած քարեր գնեն և անեն այն ամենը, ինչ անհրաժեշտ էր Տիրոջ տունը նորոգելու համար։
Պատրաստի՛ր խնկաղացներ, խնկատուփեր, գավաթներ ու սկիհներ, որոնցով գինի պիտի մատուցես։ Մաքուր ոսկո՛ւց պատրաստիր դրանք։
Զոհասեղանի ծայրերին եզե՛րք պատրաստիր։ Մոխրի ամանները, տաշտերը, մսահանները, կրակամանները և ամբողջ սպասքը պղնձից կպատրաստես։
Դահճապետն առավ նաև կոնքերն ու թաղարները, քամիչներն ու աշտանակները, խնկամաններն ու տուփերը. որը ոսկի էր, վերցրեց իբրև ոսկի, որն արծաթ էր՝ իբրև արծաթ։
Չափեց դռան երկարությունը. քառասուն կանգուն էր, լայնությունը՝ քսան կանգուն տաճարի առաջ։ Եվ ասաց ինձ. «Սա է Սրբություն սրբոցը»։
Նա թող առնի Տիրոջ առաջ գտնվող զոհասեղանից վերցված վառված ածուխներով լի բուրվառը, իր բուռը լցնի մանր աղացած խունկ և տանի վարագույրից ներս։
Այն օրը ձիու սանձերի վրա կլինի Տիրոջ Սրբությունը։ Եվ կաթսաները՝ Տիրոջ տան մեջ, կլինեն որպես տաշտեր զոհասեղանի առջև։
Խնկով լցված ոսկե խնկամանների թիվը տասներկու էր։ Խնկամանների ամբողջ ոսկին հարյուր քսան դահեկան էր։