Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:40 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Քիրամը շինեց կաթսաներ, տաք ջրի ամաններ ու կոնքեր։ Քիրամն ավարտեց բոլոր այն գործերը, որ արել էր Տիրոջ տաճարի մեջ Սողոմոն արքայի համար. դրանք են՝

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Քիրամը շինեց ավազանները, թիակները, կոնքերը. Քիրամը վերջացրեց այն բոլոր գործերը, որ Տիրոջ տանն անում էր Սողոմոն թագավորի համար։

Տես գլուխը



Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:40
12 Խաչաձեւ Հղումներ  

Պատվանդաններն այսպիսի կառուցվածք ունեին. վրայից փոսիկներ կային, նաև՝ փոսիկներ ելուստների միջև։


Հինգ պատվանդանները տեղադրեց տաճարի աջ կողմում, մյուս հինգը՝ ձախ կողմում, իսկ ծովը տեղադրեց տաճարի աջ կողմում՝ դեպի հարավ-արևելք։


երկու սյուն ու սյուների գլխին՝ շուրջանակի քանդակազարդ խոյակներ, երկու ցանց, որոնցով պետք է ծածկեին սյուների շուրջանակի քանդակված երկու խոյակները,


Դավիթը Մատեբեթից և Ադրաազարի բարգավաճ քաղաքներից չափազանց շատ պղինձ վերցրեց։ Դրանով Սողոմոնը պատրաստեց պղնձե ավազանը, պղնձե սյուներն ու անոթները։


Տասը ավազան էլ պատրաստեց. հինգը դրեց աջ կողմը, հինգը՝ ձախ կողմը, որ նրանց մեջ լվանան ողջակեզի համար մատուցվող կենդանիներին, իսկ մեծ ավազանը նրա համար էր, որ քահանաները լվացվեն դրա մեջ։


Տասը սեղաններ էլ պատրաստեց ու դրեց տաճարի մեջ. հինգը՝ աջ կողմը, հինգը՝ ձախ։ Պատրաստեց նաև հարյուր ոսկե տաշտեր։


Մովսեսը, վերցնելով զոհերի արյան կեսը, լցրեց ամանների մեջ, իսկ արյան մյուս կեսը հեղեց զոհասեղանի առաջ։


Զոհասեղանի ծայրերին եզե՛րք պատրաստիր։ Մոխրի ամանները, տաշտերը, մսահանները, կրակամանները և ամբողջ սպասքը պղնձից կպատրաստես։