Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Անիվները սարքված էին կառքի անիվների նման. դրանց սռնիները, շրջանակները, ճաղերը և ամեն ինչը ձուլածո էին։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ անիվները շինված էին կառքի անիվների նման. նրանց առանցքները, շրջանակները, շառավիղները և գնդերը՝ բոլորը ձուլածո էին։

Տես գլուխը



Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:33
4 Խաչաձեւ Հղումներ  

Սռնիով իրար միացված չորս անիվները հեծանների տակ էին դրված և ամրացված էին պատվանդանին։ Ամեն մի անվի բարձրությունը մեկուկես կանգուն էր։


Ամեն մի պատվանդանի չորս անկյուններն ունեին ուսանման չորս ելուստներ, և ելուստները պատվանդանի հետ միաձույլ էին։


Ե՛վ չորսի կերպարանքը, և՛ նրանց տեսքը, և՛ նրանց կառուցվածքն այնպիսին էին, որ կարծես թե անվի մեջ անիվ էր պտտվում։


Բարձր էին։ Նայում էի նրանց ու տեսնում, որ նրանց թիկունքները չորս կողմերում լի էին աչքերով։