Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ավազանի պղնձի հաստությունը մի թիզ էր. դրա շուրթը բաժակի շուրթի նման էր. դրա վրա ծաղկած շուշան էր քանդակված։ Ավազանը մոտավորապես երկու հազար մար էր տանում։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ նրա հաստությունը ձեռքի ափի չափ էր. և նրա պռունկը շինված էր բաժակի շուրթի նման, ինչպես շուշան ծաղիկ։ Երկու հազար մար էր տանում։

Տես գլուխը



Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:26
12 Խաչաձեւ Հղումներ  

Տան ներսից կամարները և թևերը երեսապատեց քանդակազարդ եղևնափայտով։ Ամեն ինչ եղևնափայտով էր ծածկված այնպես, որ քար չէր երևում։


Մայրու փայտից շինված երկու փեղկերի վրա քերովբեներ, արմավենիներ ու թռչող թերթեր փորագրեց և դրանք ոսկով երեսապատեց. քերովբեների ու արմավենիների վրա ոսկի շաղ տվեց։


Երկրորդ դռան վրա դրվագված էին քերովբեներ, արմավենիներ և թռչող թերթեր. այդ դրվագները պատված էին ոսկով, որ իջնում էր հորինվածքի վրա։


Սյան գլխին գտնվող երկրորդ խոյակի վրա՝ կամարի մոտ, դրեց մի պսակ, որն ուներ չորս կանգուն երկարություն, և վրան շուշանաձև քանդակներ կային։


Ձուլածո ավազանը դրված էր տասներկու եզների վրա. երեքը դեպի հյուսիս էին նայում, երեքը՝ դեպի արևմուտք, երեքը՝ դեպի հարավ, երեքը՝ դեպի արևելք։ Ավազանը դրանց վրա էր ամրացված։ Բոլոր եզների գավակները դեպի ներս էին ուղղված։


Նա պղնձե տասը պատվանդաններ շինեց. մեկ պատվանդանի երկարությունը հինգ կանգուն էր, լայնությունը՝ չորս կանգուն, բարձրությունը՝ վեց կանգուն։


Նա պղնձե տասը տաշտեր պատրաստեց. ամեն մի տաշտ քառասուն սափոր էր տանում և չորս կանգուն բարձրություն ուներ։ Ամեն մի տաշտ դրվեց այդ տասը պատվանդաններից մեկի վրա։


Մեծ ավազանի հաստությունը մեկ թիզ էր, նրա շուրթը բաժակի շրթի նման էր, վրան շուշան ծաղիկներ էին քանդակված, և երեք հազար չափ տարողություն ուներ։ Նա այս ամենն ավարտեց։


արա և շուրջանակի չորս մատնաչափ մեծությամբ մի պսակ։ Պսակի շուրջբոլորը ևս ալյակաձև եզրե՛ր արա։


Սյուներից ամեն մեկի բարձրությունը երեսունհինգ կանգուն էր, որոնցից յուրաքանչյուրի շուրջը տարածվում էր տասներկու կանգուն երկարությամբ շղթա՝ չորս մատ հաստությամբ։


Կապիճը թող նույնը լինի՝ տալիս թե առնելիս։ Գրիվի մեկ տասներորդը մեկ կապիճ կլինի. մեկ տասներորդ գրիվը՝ կապիճը, իր կշռով հավասար կլինի մեկ արդուի։


Ձեթի վերաբերյալ հրահանգն այս է. մի քսեստ՝ մեկ տասներորդ սափոր յուղ (քանի որ տասը քսեստը մեկ սափոր է)։