Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տաճարը կառուցեց-վերջացրեց, այն ծածկեց եղևնափայտյա քանդակազարդ գերաններով ու տախտակներով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա տունը շինեց ու ավարտեց այն և ձեղունը ծածկեց եղևնափայտի տախտակամածով։ |
և տաճարի կառուցումն ավարտվեց տասնմեկերորդ տարվա Բուլ, այսինքն՝ յոթերորդ ամսին, իրեն անհրաժեշտ ամեն ինչով ու ամեն հորինվածքով։ Սողոմոնը տաճարը կառուցեց յոթ տարում։
Ներքևի հարկի դուռը աջ կողմում էր. այստեղից ոլորապտույտ սանդուղքներով ելնում էին միջին հարկը, իսկ միջինից՝ երրորդը։
Այսպես ավարտվեցին Տիրոջ տունը կառուցելու համար Սողոմոն արքայի ձեռնարկած բոլոր գործերը։ Եվ Սողոմոն արքան տարավ իր հայր Դավթի նվերները և իր՝ Սողոմոնի բոլոր նվերները՝ արծաթը, ոսկին ու սպասքը, և դրեց Տիրոջ տան գանձարանում։
Սողոմոնը տարեկան երեք անգամ ողջակեզներ ու խաղաղության զոհեր էր մատուցում այն զոհասեղանի վրա, որը Տիրոջ համար էր կառուցել, և Տիրոջ առջև խունկ էր ծխում։ Նա ավարտեց տան կառուցումը։
Մովսեսը չէր կարողանում մտնել Վկայության խորան, որովհետև ամպը ծածկել էր այն, և խորանը լցված էր Տիրոջ փառքով։