Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Արդ, Տերը՝ իմ Աստվածն ինձ հանգիստ է տվել, և շրջապատում չկա ո՛չ դավադիր, ո՛չ չար պատահար։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ե՛վ Սողոմոնի վարպետները, և՛ Քիրամի վարպետները, և՛ գեբաղացիները տաշում ու պատրաստում էին փայտերն ու քարերը տան շինարարության համար։

Տես գլուխը



Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5:18
5 Խաչաձեւ Հղումներ  

քանզի նա իշխում էր գետից այն կողմ գտնվող բոլոր երկրների վրա՝ Թափսայից մինչև Գազա, գետի այն կողմում եղած բոլոր թագավորությունների վրա։ Խաղաղություն էր տիրում նրա երկրում ու շրջակա բոլոր կողմերում։ (25) Սողոմոնի իշխանության օրոք Հուդայում և Իսրայելում, Դանից մինչև Բերսաբեե, մարդիկ իրենց որթատունկերի ու թզենիների տակ ապահով կյանք էին վարում, ուտում ու խմում։ (26) Սողոմոնն ուներ քառասուն հազար լծկան մատակ ձիեր և տասներկու հազար երիվարներ։ (27) Գործակալները Սողոմոն արքային ամեն ամիս պարեն էին մատակարարում. արքայի սեղանից ոչ մի բան չէր պակասում։ (28) Որտեղ գտնվում էր արքան, ըստ յուրաքանչյուրի վրա դրված հարկի՝ այնտեղ էին բերում նաև գարի ու հարդ՝ նժույգների և լծկան ձիերի համար։


Դավիթը հրամայեց հավաքել Իսրայելի երկրում բնակվող բոլոր եկվորներին և նրանց քարհատներ նշանակեց, որ քարեր հատեն ու շինեն Աստծու տունը։


Դեպի այն վայրը, որտեղ ուխտեց։ Օրենսդիրը օրհնություն պիտի ստանա,


Բիբլոսի ծերերն ու նրա իմաստունները, որ ապրում էին քո մեջ, նրանք են քեզ զորացրել քո խորհուրդների մեջ։ Ծովի բոլոր նավերն ու դրանց նավավարներն են քեզ առաջնորդել մինչև ծայրագույն արևմուտք։


և փղշտացիներից՝ ամբողջ Գաբա երկիրը և ամբողջ Լիբանանը՝ արևելքից, Ահերմոն լեռան ստորոտում գտնվող Գաղգաղայից մինչև Եմաթի մուտքը։