Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամինադաբի որդին՝ ամբողջ Նեփադորում։ Սողոմոնի դուստր Տափաթը նրա կինն էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բենարինադաբը՝ ամբողջ Դովրի գավառում. Սողոմոնի աղջիկ Տափատը նրա կինն էր։ |
Երբ Ասովրի Հաբին թագավորն այս բաները լսեց, մարդ ուղարկեց Մարովնի թագավոր Հովբաբի, Սեմերոնի թագավորի, Աքիփի թագավորի
և այն թագավորների մոտ, որոնք մեծ Սիդովնի լեռներում և Քեներեթի դիմաց գտնվող Ռաբաթում, դաշտերում և Նաբեթովրում էին,
Իսաքարի և Ասերի ժառանգությունների մեջ Մանասեն ստացավ Բեթսանն ու նրա ավանները, Ամբղանն ու նրա ավանները, Ենդովրի բնակիչներն ու նրա ավանները, Մակեդդովի բնակիչներն ու նրա ավանները, Տանաքի բնակիչներն ու նրա ավանները, Նափեթի երրորդ մասն ու նրա ավանները։
Մանասեն չժառանգեց Բեթսանը, այսինքն՝ Սկյութուպոլիսը, ո՛չ նրա ավանները, և ո՛չ էլ նրա անդաստանները, ո՛չ էլ Թանաքը և նրա ավանները, ո՛չ Դովրի բնակիչներին և նրա շուրջը բնակվողներին, ո՛չ էլ նրա ավանները, ո՛չ Բաղակի բնակիչներին և նրա շուրջը բնակվողներին, ո՛չ էլ նրա ավանները, ո՛չ Հեբղամի բնակիչներին և նրա շուրջը բնակվողներին, ո՛չ էլ նրա ավանները։ Եվ քանանացիները շարունակեցին բնակվել այդ երկրում։
Հեսսեն կանչեց Ամինադաբին ու նրան անցկացրեց Սամուելի առջևից։ Սամուելն ասաց. «Ոչ էլ սրան է Տերն ընտրել»։