Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

«Վեր կաց գնա՛ Իսրայելի Աքաաբ արքայի մոտ՝ Սամարիա։ Նա գնացել է Նաբոթի այգին ժառանգելու։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

«Վե՛ր կաց, իջի՛ր Իսրայելի Աքաաբ թագավորի մոտ, որը Սամարիայում է. հիմա նա Նաբովթի այգում է, ուր իջել է դրան տիրանալու համար։

Տես գլուխը



Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:18
6 Խաչաձեւ Հղումներ  

Տերը Նաթան մարգարեին ուղարկեց Դավթի մոտ։ Սա եկավ նրա մոտ և ասաց. «Մի քաղաքում երկու մարդ կար. մեկը հարուստ էր, մյուսը՝ աղքատ։


որովհետև անպայման կկատարվի Տիրոջ այն խոսքը, որ ասվեց Բեթելում գտնվող զոհասեղանի ու Սամարիայի բարձրադիր կռատների մասին»։


Ամրիի որդի Աքաաբը թագավորեց Իսրայելի վրա։ Հուդայի երկրի արքա Ասայի թագավորության երեսունութերորդ տարում Ամրիի որդի Աքաաբը թագավորեց Իսրայելի վրա։ Նա քսաներկու տարի թագավորեց Սամարիայում։


Այս դեպքերից հետո այսպիսի մի բան պատահեց. հեզրայելացի Նաբոթը մի այգի ուներ Սամարիայի Աքաաբ արքայի կալի մոտ։


Տերը, խոսելով թեզբացի Եղիայի հետ, ասաց.


Նա հրամայեց փնտրել գտնել Օքոզիային։ Նրան բռնեցին, մինչ բուժվում էր Սամարիայում։ Նրան բերեցին Հեուի մոտ, որը սպանեց նրան։ Նրան թաղեցին այնտեղ, քանզի ասացին. «Հովսափատի որդին է, որն իր ամբողջ սրտով Տիրոջն էր փնտրում»։ Եվ Օքոզիայի տան մեջ չգտնվեց մեկը, որ ձեռքն առներ թագավորական իշխանությունը։