Հակոբն ասաց. «Իմ որդին ձեզ հետ չի իջնի, որովհետև սրա եղբայրը մեռավ, և միայն սա է մնացել։ Եթե հանկարծ սրան մի փորձանք պատահի ճանապարհին, որ պիտի գնաք, ապա դուք ինձ վշտով այս ծեր հասակում գերեզման կիջեցնեք»։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրան անպարտ մի՛ համարիր, քանզի դու իմաստուն մարդ ես, գիտես, թե ի՛նչ պետք է անես նրա ալևոր մազերն արյամբ գերեզման իջեցնելու համար»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ հիմա դու նրան անմեղ չհամարես. դու իմաստուն մարդ ես և գիտես, թե ինչ պետք է անես նրան, որ նրա ալևոր մազերն արյունով իջեցնես գերեզման»։ |
Հակոբն ասաց. «Իմ որդին ձեզ հետ չի իջնի, որովհետև սրա եղբայրը մեռավ, և միայն սա է մնացել։ Եթե հանկարծ սրան մի փորձանք պատահի ճանապարհին, որ պիտի գնաք, ապա դուք ինձ վշտով այս ծեր հասակում գերեզման կիջեցնեք»։
և տեսնի, որ տղան մեզ հետ չէ, կմեռնի, որով մենք՝ քո ծառաները, մեր հորը՝ քո ծառային, ծեր հասակում վշտահար գերեզման կիջեցնենք։
Ով մարդու արյուն թափի, նրա արյան փոխարեն իր արյունը կթափվի, որովհետև Աստծու պատկերով եմ ստեղծել մարդուն։
Դավիթ արքան եկավ մինչև Բավուրիմ, և ահա այնտեղից Սավուղի տան ազգականներից մի մարդ մեջտեղ ելավ։ Դա Գերայի որդի Սեմեին էր։ Նա դուրս եկավ՝ անիծելով
որ այսօր ինձ արյունակից էր և արքայի կողմից էր նշանակված։ Իսկ այս մարդիկ՝ Շարուհիի որդիները, ինձնից ավելի դաժան են։ Տերը չարին թող նրա չարության համեմատ հատուցի»։
ուստի քո ասածի համաձայն եմ վարվելու. քեզ տալիս եմ իմաստուն ու հանճարեղ միտք, այնպես որ ո՛չ քեզնից առաջ է քո նմանը եղել, և ո՛չ էլ քեզնից հետո քո նմանը կհայտնվի։
Եվ ամբողջ Իսրայելը, լսելով արքայի վճռած դատաստանը, երկնչեց արքայից, քանզի տեսավ, որ նրա մեջ դատաստան վարելու Աստծու իմաստնությունը կար։
Տիրոջ՝ քո Աստծու անունը զուր տեղը մի՛ օգտագործիր, որովհետև Տերը չի արդարացնի նրան, ով իր անունը զուր տեղն է օգտագործում։
Իսկ եթե այդպես չվարվեք, մեղավոր կհամարվեք Տիրոջ առջև և ձեր մեղքերը կճանաչեք, երբ չարիք հասնի ձեզ։