Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Գնա՛ այստեղից դեպի արևելք ու թաքնվի՛ր Քոռաթի հեղեղատի մոտ՝ Հորդանանի դիմաց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Գնա՛ այստեղից, դարձի՛ր դեպի արևելք և թաքնվի՛ր Քերիթ հեղեղատի մոտ, որը Հորդանանի դիմացն է։ |
Իշխանները Բարուքին ասացին. «Գնա թաքնվի՛ր Երեմիայի հետ. թող ոչ ոք չիմանա, թե որտե՛ղ եք գտնվում»։
Արքան հրաման տվեց արքայորդի Հերեմիելին, Եսրիելի որդի Սարեային և Աբդիելի որդի Սեմեղիային, որ բռնեն Բարուք ատենադպրին և Երեմիա մարգարեին, սակայն սրանք հեռացան ու թաքնվեցին։
Այն ժամանակ եղբայրները Պողոսին իսկույն ուղարկեցին, որ գնա մինչև ծովեզր, իսկ Շիղան ու Տիմոթեոսը մնացին այնտեղ։
(մարդիկ, որոնց այս աշխարհը արժանի չէ), մոլորված՝ անապատում, լեռներում, քարայրներում և երկրի խորշերում։
Եվ կնոջը տրվեց մեծ արծվի երկու թև, որպեսզի թռչի անապատ, իր տեղը, որտեղ կկերակրվի որոշ ժամանակաշրջան, մի ժամանակաշրջան և մի կես ժամանակաշրջան, հեռու օձից։
Եվ կինը փախավ դեպի անապատ, որտեղ նրան տեղ էր պատրաստվել Աստծու կողմից, որպեսզի այնտեղ կերակրվի հազար երկու հարյուր վաթսուն օր։