Եղիան առավ մանկանը, վերնատնից տուն իջեցրեց նրան, տվեց իր մորը՝ ասելով. «Տե՛ս, որ կենդանի է քո որդին»։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդպես էլ եղավ. նա աղաղակեց, և Տերը լսեց Եղիայի ձայնը. երեխայի շունչը վերադարձավ նրա մարմնի մեջ, ու նա կենդանացավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Տերը լսեց Եղիայի ձայնը, և երեխայի շունչը վերադարձավ նրա մեջ, ու նա կենդանացավ։ |
Եղիան առավ մանկանը, վերնատնից տուն իջեցրեց նրան, տվեց իր մորը՝ ասելով. «Տե՛ս, որ կենդանի է քո որդին»։
Այդ ժամանակ մի մարդու էին թաղում։ Երբ թաղողները տեսան Մովաբի կողոպտիչ զորքին, այդ մեռած մարդուն շտապ գցեցին գերեզմանը։ Այդ մեռած մարդու դիակը Եղիսեեի ոսկորներին դիպչելուն պես հանգուցյալը կենդանացավ ու կանգնեց իր ոտքերի վրա։
և մոտենալով դիպավ դագաղին։ Դագաղը տանողները կանգ առան։ Եվ նա ասաց. «Քեզ եմ ասում, ո՛վ պատանի, վե՛ր կաց»։
Եվ նա, ամենքին դուրս հանելով, բռնեց նրա ձեռքից, գոչեց և ասաց. «Վե՛ր կաց, կանգնի՛ր, ո՛վ մանուկ»։
Քրիստոսը հենց դրա համար մեռավ ու վերակենդանացավ, որպեսզի մեռածների և ապրողների Տերը լինի հավասարապես։
Տեսե՛ք, տեսե՛ք, որ ես եմ միայն, և ինձանից բացի ուրիշը չկա։ Ես եմ սպանում և ես եմ փրկում, ես եմ հարվածում և ես եմ բժշկում։ Չկա մեկը, որ կարողանա փրկել իմ ձեռքից։
կանայք հարության միջոցով վերստացան իրենց մեռելներին, ուրիշները չարչարանքի ենթարկվեցին՝ մերժելով ազատություն ձեռք բերել, որպեսզի հասնեն լավագույն հարության.
Երեքուկես օր հետո Աստծուց ուղարկված կենդանության հոգին մտավ նրանց մեջ, և նրանք ոտքի ելան. ահ ու մեծ երկյուղ ընկավ բոլոր նրանց տեսնողների վրա։