Դու ավելի շատ չարություն գործեցիր, քան քո բոլոր նախորդները. դու օտար աստվածներ ու ձուլածո կուռքեր պատրաստել տվեցիր, որպեսզի ինձ բարկացնես, և ինձ մոռացության մատնեցիր։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամրիի որդի Աքաաբը Տիրոջ առջև առավել չար գտնվեց, քան իր բոլոր նախորդները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Ամրիի որդի Աքաաբը չարիք գործեց Տիրոջ առաջ և ավելի չար եղավ իրենից առաջ բոլոր եղածներից։ |
Դու ավելի շատ չարություն գործեցիր, քան քո բոլոր նախորդները. դու օտար աստվածներ ու ձուլածո կուռքեր պատրաստել տվեցիր, որպեսզի ինձ բարկացնես, և ինձ մոռացության մատնեցիր։
Ամրիի որդի Աքաաբը թագավորեց Իսրայելի վրա։ Հուդայի երկրի արքա Ասայի թագավորության երեսունութերորդ տարում Ամրիի որդի Աքաաբը թագավորեց Իսրայելի վրա։ Նա քսաներկու տարի թագավորեց Սամարիայում։
Բացի այն, որ նա գործում էր Նաբատի որդի Հերոբովամի նույն մեղքերը, նա կին առավ սիդովնացիների արքա Հոբաղի դուստր Հեզաբելին և գնաց ու պաշտեց Բահաղին, երկրպագեց նրան
Աքաաբը պաշտամունքային սյուն կանգնեցրեց և իր գործերով առավել բարկացրեց Աստծուն, քան իրենից առաջ եղած Իսրայելի բոլոր թագավորները։
Իզուր ամբարտավանացավ Աքաաբը՝ չարիք գործելով Տիրոջ առջև։ Նրան իր կինը՝ Հեզաբելը, հիմարացրեց։
Նա չար գործեր արեց Տիրոջ առջև, գնաց իր հայր Աքաաբի ու իր մայր Հեզաբելի, Իսրայելին մեղանչել տվող Նաբատի որդի Հերոբովամի մեղսալից ճանապարհով։
Նա չարիք գործեց Տիրոջ առջև, բայց ո՛չ իր հոր, ո՛չ էլ իր մոր նման. ընդհակառակը, նա կործանեց այն արձանները, որ իր հայրն էր կանգնեցրել։
Երբ Հովրամը տեսավ Հեուին, ասաց. «Խաղա՞ղ նպատակով ես գալիս, Հեո՛ւ»։ Հեուն ասաց. «Ի՞նչ խաղաղություն, երբ քո մայր Հեզաբելի պոռնկություններն ու կախարդությունները շատանում են»։
այլ ընթացար Իսրայելի թագավորի ուղիով, Աստծու հանդեպ անհավատարմության մղեցիր Հուդային ու Երուսաղեմի բնակիչներին, ինչպես որ արել էր Աքաաբի տունը, և քո հոր որդիներին՝ քո եղբայրներին, որոնք քեզնից լավ էին, սպանեցիր,