Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Երբ Զամբրին տեսավ, որ քաղաքը շուտով գրավելու են, մտավ արքունի սենյակներից մեկը և արքունի տունը հրի մատնեց։ Նա մեռավ

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Երբ Զամրին տեսավ, որ քաղաքն արդեն վերցրել են, մտավ թագավորի պալատի միջնաբերդը, կրակի մատնեց թագավորի տունն իր վրա և մեռավ

Տես գլուխը



Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:18
8 Խաչաձեւ Հղումներ  

Աքիտոփելը, երբ տեսավ, որ իր խորհուրդն ի դերև ելավ, համետեց իր էշը, ելավ գնաց քաղաք՝ իր տունը, և իր տանը կարգադրություններ անելուց հետո կախվեց։ Նա մեռավ և թաղվեց իր հոր գերեզմանում։


Ամրին ողջ Իսրայելի հետ ելավ Գաբաթոնից ու եկավ պաշարեց Թերսան։


Նրա դեմ գլուխ բարձրացրեց Ռոմելիայի որդի Փակեեն՝ իր զորապետը։ Նա հարվածեց նրան Սամարիայում՝ արքունի տան առաջ։ Նրա հետ էին Արգոբը և Արիեն, ինչպես նաև չորսհարյուրյակի միջից հիսուն հոգի։ Սպանեց նրան և նրա փոխարեն ինքը թագավորեց։


Երբ Հեուն քաղաք էր մտնում, նա ասաց. «Մի՞թե տիրասպան Զամբրին խաղաղությամբ է գալիս»։


Հուդան արծաթ դրամները նետեց տաճարի մեջ և հեռացավ։ Ապա գնաց և իրեն կախեց։


Աբիմելեքն իսկույն ձայն տվեց իր կապարճակիր պատանուն և նրան ասաց. «Մերկացրո՛ւ քո սուրը և սպանի՛ր ինձ. չլինի թե ասեն, որ մի կին է սպանել նրան»։ Նրա պատանին խոցեց նրան, և Աբիմելեքը մեռավ։