Հերոբովամի կինը վեր կացավ ու գնաց Սարիրա։ Նա հազիվ էր տան դռնից ներս մտել, որ երեխան մեռավ,
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հուդայի երկրի արքա Ասայի թագավորության քսանյոթերորդ տարում Զամբրին Թերսայում թագավորեց յոթ օր։ Այդ ժամանակ Իսրայելի զորքը բանակատեղի էր դրել այլազգիների Գաբաթոն բնակավայրում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հուդայի Ասա թագավորի քսանյոթերորդ տարում Զամրին Թերսայում թագավորեց յոթ օր. այդ ժամանակ բանակը պաշարել էր փղշտացիների Գաբաթոնը։ |
Հերոբովամի կինը վեր կացավ ու գնաց Սարիրա։ Նա հազիվ էր տան դռնից ներս մտել, որ երեխան մեռավ,
Նրա դեմ դավ նյութեց Աքիայի որդի Բաասան, որն Իսաքարի տան վրա էր իշխում։ Բաասան նրան սպանեց այլազգիների Գաբաթոն քաղաքում, երբ Նաբատն ու ամբողջ Իսրայելը պաշարել էին Գաբաթոնը։
Զամբրին Հուդայի Ասա արքայի թագավորության քսանյոթերորդ տարում խփեց սպանեց նրան և նրա փոխարեն թագավոր դարձավ։
Երբ բանակատեղիում գտնվող ժողովուրդը լսեց, որ Զամբրին զորք է հավաքել ու սպանել արքային, նույն օրը զորահրամանատար Ամրիին բանակատեղիում թագավոր դարձրեց Իսրայելի վրա։
Հուդայի երկրի արքա Ասայի թագավորության քսանվեցերորդ տարում Թերսայում Իսրայելի վրա երկու տարի թագավորեց Բաասայի որդի Ելան։
Ամբարիշտների ուրախությունը մեծ անկում պիտի ապրի, անօրենների խնդությունը կորստյան կմատնվի։