Նա գնաց Տիրոջ առաջ իր հոր գործած բոլոր մեղքերի ճանապարհով, նրա սիրտն ուղիղ չէր Տիրոջ՝ իր Աստծու առջև, ինչպես մաքուր էր իր հայր Դավթի սիրտը։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ երկրից վերացրեց սոդոմական մեղք գործողներին, ջնջեց ամեն տեսակ մոլորությունները, որ գործել էին իր նախորդները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երկրից դուրս արեց իգացողներին և վերացրեց իր հայրերի շինած բոլոր կուռքերը։ |
Նա գնաց Տիրոջ առաջ իր հոր գործած բոլոր մեղքերի ճանապարհով, նրա սիրտն ուղիղ չէր Տիրոջ՝ իր Աստծու առջև, ինչպես մաքուր էր իր հայր Դավթի սիրտը։
Նա, կուռքեր պաշտելով, գարշելի դարձավ, արեց այն ամենը, որ ամորհացին էր արել, որին Տերը վերացրել էր Իսրայելի որդիների առջևից։
Հովսափատի մնացած գործերը, կատարած քաջագործություններն ու պատերազմները նկարագրված են Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ։
Քանդեց Տիրոջ տան մոտ գտնվող կադեսականների տունը, որտեղ կանայք Աստարտի կուռքերի համար ծածկոցներ էին գործում։
նա թող բնակվի քեզ հետ ու քեզ մոտ տեղավորվի այնտեղ, որտեղ հարմար է գտնում։ Նրան նեղություն մի՛ պատճառեք։
Իմացե՛ք, որ ապականացու արծաթեղենով և ոսկեղենով չէ, որ փրկվեցիք ձեր հայրենավանդ ունայն ընթացքից,
ինչպես Սոդոմն ու Գոմորը և նրանց շուրջը եղող քաղաքները, որոնք այդ նույն ձևով պոռնկացան՝ անբնական կրքերի հետևից ընկնելով, և հավիտենական կրակի դատաստանն ընդունելու օրինակ դարձան բոլորին։