Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ռոբովամը մտավ Երուսաղեմ և զորահավաք արեց Հուդայի տնից ու Բենիամինի ցեղից։ Հարյուր ութսուն հազար երիտասարդ պատերազմողներ ելան Իսրայելի տան դեմ, որպեսզի թագավորությունը վերադարձնեն Սողոմոնի որդի Ռոբովամին։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Ռոբովամը եկավ Երուսաղեմ և ամբողջ Հուդայի տնից ու Բենիամինի ցեղից հավաքեց հարյուր ութսուն հազար ընտիր պատերազմողներ, որ պատերազմի Իսրայելի տան դեմ՝ թագավորությունը Սողոմոնի որդի Ռոբովամին վերադարձնելու համար։

Տես գլուխը



Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:21
8 Խաչաձեւ Հղումներ  

իսկ երկու ցեղը թող նրան մնա հանուն իմ ծառա Դավթի և հանուն Երուսաղեմ քաղաքի, որն ընտրեցի Իսրայելի բոլոր ցեղերին պատկանող քաղաքների միջից։ Եվ սա այն բանի փոխարեն,


Ռոբովամն ու Հերոբովամը միշտ պատերազմի մեջ էին։


Հովաբը Իսրայելի ժողովրդի մարդահամարի տվյալները հանձնեց Դավթին։ Ամբողջ Իսրայելում սուր գործածելու ունակ մեկ միլիոն հարյուր հազար մարդ կար, իսկ Հուդայում՝ չորս հարյուր հիսուն հազար մարդ։


Ասան դիմեց Տիրոջը՝ իր Աստծուն՝ ասելով. «Տե՜ր, քեզ համար դժվար չէ փրկել շատին կամ քչին։ Զորացրո՛ւ մեզ, Տե՜ր, Աստվա՜ծ մեր, որովհետև քեզ ենք ապավինել և քո անունով ենք ելել այս բազմության դեմ։ Ո՜վ Տեր, Աստվա՜ծ մեր, թող մարդը քո դեմ հաղթանակ չտանի»։


Ասան Հուդայի երկրում վահաններ ու նիզակներ կրող զորք ունեցավ, երեք հարյուր հազար, իսկ Բենիամինի երկրում՝ երկու հարյուր վաթսուն հազար ասպարավորներ ու աղեղնավորներ։ Նրանք բոլորը հզոր պատերազմողներ էին։