Երբ Դավիթը կոտորում էր Եդովմը, զորագլուխ Հովաբը գնացել էր սպանվածներին թաղելու և կոտորելու Եդովմի բոլոր արուներին։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովաբը և ողջ Իսրայելը վեց ամիս մնացին Եդովմում, մինչև որ կոտորեցին եդովմացի բոլոր արուներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև Հովաբը և ամբողջ Իսրայելը վեց ամիս բնակվեցին այնտեղ, մինչև որ Եդովմում բնաջինջ արեցին բոլոր արուներին։ |
Երբ Դավիթը կոտորում էր Եդովմը, զորագլուխ Հովաբը գնացել էր սպանվածներին թաղելու և կոտորելու Եդովմի բոլոր արուներին։
Այդ ժամանակ Ադերն ինքը և իր հոր բոլոր ծառաները փախել-գնացել էին Եգիպտոս։ Ադերն այդ ժամանակ մանուկ էր։
Նրանք ճակատամարտ մղեցին մադիանացիների դեմ, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։ Նրանք կոտորեցին բոլոր արուներին։