Եվ կինն ասաց. «Թող իմ տեր արքայի խոսքը բարով կատարվի, քանի որ իմ տեր արքան նման է Աստծու հրեշտակի, որը պատրաստ է լսելու բարին ու չարը, և թող Տերը՝ քո Աստվածը, քեզ հետ լինի»։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սողոմոնը մեկնում էր նրա բոլոր խոսքերը. չկար այնպիսի մի բան, որ արքան սխալվեր կամ չմեկներ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Սողոմոնը պատասխանեց նրա բոլոր հարցերին. թագավորի համար ոչ մի գաղտնի բան չկար, որ նա չբացատրեր նրա համար։ |
Եվ կինն ասաց. «Թող իմ տեր արքայի խոսքը բարով կատարվի, քանի որ իմ տեր արքան նման է Աստծու հրեշտակի, որը պատրաստ է լսելու բարին ու չարը, և թող Տերը՝ քո Աստվածը, քեզ հետ լինի»։
Այս խոսքի ձևը փոխելու նպատակով է քո ծառա Հովաբն արել այս բանը։ Իմ տեր արքան իմաստուն է Աստծու հրեշտակի պես և գիտի երկրի վրա եղած ամեն բան»։
Սաբայի թագուհին, լսելով Սողոմոնի համբավի, Տիրոջ անվան ու Սողոմոնի իմաստնության մասին, եկավ նրան փորձելու հանելուկներով։
Նա եկավ Երուսաղեմ շատ մեծ շքախմբով, խնկեր, շատ առատ ոսկի ու թանկարժեք ակնեղեն բարձած ուղտերով։ Նա մտավ Սողոմոնի մոտ և խոսեց այն ամենի մասին, ինչ որ կար իր սրտում։
ուստի քո ասածի համաձայն եմ վարվելու. քեզ տալիս եմ իմաստուն ու հանճարեղ միտք, այնպես որ ո՛չ քեզնից առաջ է քո նմանը եղել, և ո՛չ էլ քեզնից հետո քո նմանը կհայտնվի։
Կույրերին պիտի առաջնորդեմ մի ճանապարհով, որ նրանք չգիտեն, պիտի քայլել տամ այնպիսի շավիղներով, որոնք ծանոթ չեն նրանց. խավարը լույս պիտի դարձնեմ նրանց համար և դժվարը՝ դյուրին։ Այս բաները պիտի անեմ նրանց համար և չեմ լքելու նրանց։
Հիսուսը պատասխան տվեց և ասաց նրանց. «Քանի որ ձե՛զ է տրված իմանալ երկնքի արքայության խորհուրդները, իսկ նրանց չի տրված.
Եթե մեկն ուզում է նրա կամքը կատարել, կիմանա այս ուսուցման մասին՝ Աստծո՞ւց է արդյոք, թե՞ ես ինքս ինձնից եմ խոսում։
Որովհետև դուք նրա շնորհիվ եք Քրիստոս Հիսուսի մեջ, որ Աստծու կողմից մեզ համար դարձավ իմաստություն, արդարություն, սրբություն և փրկություն,