Եգիպտոսից բերված մեկ մարտակառքը վաճառում էին վեց հարյուր արծաթով, իսկ ձին՝ հարյուր հիսուն։ Այդ ձևով նրանք բերում էին նաև բոլոր քետացի թագավորների և ասորի թագավորների համար։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արծաթ վճարելով՝ ռազմակառքեր էին բերում Եգիպտոսից։ Ամեն մի ձի հարյուր հիսուն արծաթ արժեր։ Այդ ապրանքները վերավաճառում էին Քետտիմի թագավորներին և Ասորիքի թագավորներին՝ ծովային ճանապարհով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մեկ կառքը Եգիպտոսից գնվում և բերվում էր վեց հարյուր արծաթով, իսկ ձին՝ հարյուր հիսունով։ Այդպես էլ արտահանում էին իրենց ձեռքով քետացիների թագավորների և ասորիների թագավորների համար։ |
Եգիպտոսից բերված մեկ մարտակառքը վաճառում էին վեց հարյուր արծաթով, իսկ ձին՝ հարյուր հիսուն։ Այդ ձևով նրանք բերում էին նաև բոլոր քետացի թագավորների և ասորի թագավորների համար։
«Բայց ես՝ Տերը՝ քո Աստվածը, որ հանեցի քեզ եգիպտացիների երկրից, դարձյալ կբնակեցնեմ քեզ վրաններում ըստ տոների օրերի
անապատը և Անդրլիբանանը, մինչև մեծ գետը՝ Եփրատ գետը, քետացիների ամբողջ երկիրը մինչև արևմտյան ծովը ձեր սահմանները կլինեն։
Խոսելով Աքիմելեք քետացու և Հովաբի եղբայր Շարուհու որդի Աբեսսայի հետ՝ Դավիթն ասաց. «Ո՞վ ինձ հետ բանակատեղի կմտնի Սավուղի մոտ»։ Աբեսսան ասաց. «Ես քեզ հետ կմտնեմ»։