Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արքային հայտնեցին. «Ահավասիկ եկել է Նաթան մարգարեն»։ Նա մտավ արքայի մոտ ու մինչև գետին երեսնիվայր գլուխ տվեց նրան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թագավորին հայտնեցին՝ ասելով. «Ահա Նաթան մարգարեն եկավ»։ Եվ նա եկավ թագավորի առաջ ու խոնարհվելով մինչև գետին՝ երկրպագեց թագավորին։ |
Նաթանն ասաց. «Տե՛ր իմ արքա, դո՞ւ ես ասել՝ “Ադոնիան է թագավորելու ինձնից հետո և նստելու իմ աթոռին”։
Արդ, յուրաքանչյուրին վճարե՛ք իրեն հասանելիքը՝ որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին երկյուղ՝ երկյուղը, որին պատիվ՝ պատիվը։
Տղան գնաց, իսկ Դավիթը Երգաբ կոչվող քարից դուրս եկավ, երեսի վրա ընկավ գետնին և նրան երեք անգամ երկրպագություն արեց։ Նրանք իրար համբուրեցին, և ամեն մեկն իր ընկերոջ համար երկար ժամանակ լաց եղավ։