Երբ Տերը՝ քո Աստվածը, քեզ տանի քանանացիների, քետացիների, ամորհացիների, խևացիների, հեբուսացիների, փերեզացիների ու գերգեսացիների երկիրը, որ քո հայրերին խոստացավ տալ քեզ, որ կաթ ու մեղր է բխեցնում, այս ամսին այդ ծեսը կանես։
Բ ՕՐԵՆՔ 6:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա մեզ դուրս բերեց այնտեղից, որպեսզի բերի այստեղ, մեզ տա այն երկիրը, որ երդվել էր տալ մեր հայրերին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա մեզ դուրս հանեց այնտեղից, որպեսզի բերի այն երկիրը, որ երդումով խոստացել էր մեր հայրերին, որ կտա մեզ։ |
Երբ Տերը՝ քո Աստվածը, քեզ տանի քանանացիների, քետացիների, ամորհացիների, խևացիների, հեբուսացիների, փերեզացիների ու գերգեսացիների երկիրը, որ քո հայրերին խոստացավ տալ քեզ, որ կաթ ու մեղր է բխեցնում, այս ամսին այդ ծեսը կանես։
Տեսե՛ք, ահա ձեզ հանձնեցի այդ երկիրը. մտե՛ք ու ժառանգե՛ք այն, որը ես երդվեցի ձեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, տալու նրանց ու նրանցից հետո նրանց զավակներին, մի երկիր, որ մեղր ու կաթ է բխեցնում”։
«Եվ երբ Տերը՝ քո Աստվածը, տանի քեզ այն երկիրը, որ երդվեց տալ քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, և քեզ տա մեծամեծ ու գեղեցիկ քաղաքներ, որոնք դու չես կառուցել,
Կատարի՛ր այն, ինչ բարի ու հաճելի է Տիրոջ՝ քո Աստծու առջև, որպեսզի լավ լինի քեզ համար, և դու մտնես ու ժառանգես այն բարեբեր երկիրը, որ Տերը երդվեց տալ մեր հայրերին՝
Տերը եգիպտացիների երկրում փարավոնի ու նրա տան վրա մեր ներկայությամբ սոսկալի նշաններ և մեծագործություններ արեց։
Տերը մեզ պատվիրեց գործադրել բոլոր այս օրենքները, երկնչել Տիրոջից՝ մեր Աստծուց, որպեսզի լավ լինի մեզ համար մեր կյանքի բոլոր օրերում, և ապրենք, ինչպես որ ապրում ենք այսօր։