Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՕՐԵՆՔ 6:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Մի՛ փորձիր Տիրոջը՝ քո Աստծուն, ինչպես փորձեցիք Փորձությունում [𝕸 Մասսա]։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ձեր Տեր Աստծուն չփորձեք, ինչպես որ փորձեցիք Մասսայում։

Տես գլուխը



Բ ՕՐԵՆՔ 6:16
12 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ժողովուրդն սկսեց մեղադրել Մովսեսին՝ ասելով. «Մեզ ջո՛ւր տուր, որ խմենք»։ Մովսեսը նրանց ասաց. «Ինչո՞ւ եք ինձ մեղադրում և ինչո՞ւ եք փորձում Տիրոջը»։


Եվ այդ վայրը կոչեց Փորձություն [𝕸 Մասսա] ու Բամբասանք [𝕸 Մերիվա]՝ Իսրայելի որդիների բամբասանքի և Տիրոջը փորձելու և ասելու համար, թե՝ «Տերը մեր մե՞ջ է, թե՞ ոչ»։


Այդ աղբյուրը կոչվեց Հակառակության ջուր [𝕸 Մե-Մերիվա], որովհետև Իսրայելի որդիները գանգատվեցին Տիրոջ առջև, որը հայտնեց նրանց իր սրբությունը։


Հիսուսը նրան դարձյալ ասաց. «Գրված է. “Չփորձե՛ս Տիրոջը՝ քո Աստծուն” (Բ Օր. 6.16)»։


Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Ասված է. “Չփորձե՛ս Տիրոջը՝ քո Աստծուն” (Բ Օր. 6.16)»։


Չփորձենք Տիրոջը, ինչպես նրանցից ոմանք փորձեցին և օձերի զոհը դարձան։


Ղևիի մասին ասաց. «Ղևիին տվե՛ք նրա Հայտնությունը, և նրա Ճշմարտությունը, այն անարատ մարդուն, որին փորձեցին Փորձությունում [𝕸 Մասսա] ու Հակառակության ջրերի [𝕸 Մե-Մերիվա] վրա բամբասեցին նրան,