Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՕՐԵՆՔ 6:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

ամեն տեսակի բարիքներով լցված տներ, որոնք դու չես լցրել, փորված ջրհորներ, որոնք դու չես բացել, այգիներ ու ձիթաստաններ, որոնք դու չես տնկել, և ուտես ու հագենաս,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

և ամեն տեսակ բարիքներով լեցուն տներ, որոնք դու չես լցրել, և փորված ջրհորներ, որոնք դու չես փորել, այգիներ և ձիթենիներ, որոնք դու չես տնկել, և երբ ուտես ու կշտանաս,

Տես գլուխը



Բ ՕՐԵՆՔ 6:11
14 Խաչաձեւ Հղումներ  

Գրավեցին բարձրաբերձ քաղաքներ ու պարիսպներ և ժառանգեցին բոլոր բարիքներով լեցուն տներ, փորված և պատրաստված ջրհորներ, այգիներ, ձիթենիներ և ամեն տեսակի պտղատու ծառեր իրենց կերակուրի առատության համար։ Կերան և հագեցան, գիրացան և զեխացան այն մեծ բարության շնորհիվ, որ տվեցիր նրանց,


Տերը նայեց նրանց նեղություններին, Երբ լսեց ձայնը նրանց աղոթքի.


Նա քո դաշտերին խոտ կտա քո անասունների համար։ Կուտես և կհագենաս։


Եվ այն կուտի ղևտացին, որովհետև նա ո՛չ բաժին ունի, ո՛չ էլ ժառանգություն, կուտի եկվորը, որբն ու այրին, կուտեն ու կկշտանան, և Տերը՝ քո Աստվածը, կօրհնի քո բոլոր գործերը»։


«Երբ Տերը՝ քո Աստվածը, կոտորի այն ազգերին, որոնց երկիրը տալու է քեզ, և երբ ժառանգես այն ու բնակվես նրանց քաղաքներում ու տներում,


Հակոբը կերավ ու հագեցավ, ճարպակալեց ու գոռոզացավ այդ սիրելի մարդը։ Գիրացավ, հաստացավ ու լայնացավ, լքեց Տիրոջը՝ Աստծուն՝ իր Արարչին, և ապստամբեց Աստծու՝ իր Փրկչի դեմ։


Տերը ձեզ տվեց այս երկիրը, որտեղ դուք չեք աշխատել, և բնակվում եք այն քաղաքներում, որ դուք չեք շինել, ուտում եք այն այգիներից և թզենիներից, որ դուք չեք տնկել”։


Իսրայելի որդիները չարիք գործեցին Տիրոջ առաջ, մոռացան Տիրոջը՝ իրենց Աստծուն և պաշտեցին Բահաղին և Աստարտին։