Բ ՕՐԵՆՔ 3:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդ ժամանակ ամորհացիների երկու թագավորներից գրավեցինք Հորդանան գետի այն կողմում գտնվող երկիրը՝ Առնովնից մինչև Ահերմոն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն ժամանակ ամորհացիների երկու թագավորների ձեռքից առանք Հորդանանի այն կողմում գտնվող երկիրը՝ Առնոնի ձորից մինչև Հերմոն լեռը։ |
Մանասեի կես ցեղը բնակվեց երկրում՝ Բասանից մինչև Բաաղերմոն, Սանիր և Հերմոնի լեռը. Լիբանանում նրանք բազմացան։
Նրանք ժառանգեցին նրանց երկիրը, ինչպես նաև Բասանի Օվգ թագավորի երկիրը, այսինքն՝ ամորհացի երկու թագավորների երկրները, որոնք գտնվում էին Հորդանան գետից այն կողմ՝ արևելյան մասում,
Սրանք են այն թագավորները, որոնց կոտորեցին Մովսեսն ու Իսրայելի որդիները և որոնց երկիրը ժառանգեցին Հորդանան գետից այն կողմ՝ դեպի արևելք, Առնովնի ձորից մինչև Ահերմոն լեռը և ամբողջ Արաբան՝ արևելյան կողմից.
Իսկ երկու ցեղերը՝ Ռուբենի և Գադի ցեղերը, Մանասեի կես ցեղի հետ ստացան իրենց ժառանգությունը, որ տվել էր Մովսեսը Հորդանան գետի այն կողմում՝ արևելքում. Տիրոջ ծառա Մովսեսը նրանց մեջ բաժանեց.