Նրանց հայրերի հետ Աստծու կնքած ուխտերը, դաշինքներն ու վկայությունները նրանք չպահեցին, գնացին սնոտի աստվածների հետևից, և իրենք էլ իրենց շրջապատող ազգերի նման սնոտի աստվածներ պաշտողներ դարձան։ Մինչդեռ Տերը պատվիրել էր, որ չնմանվեն նրանց։
Բ ՕՐԵՆՔ 29:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ու կասեն. “Որովհետև լքեցին իրենց հայրերի Աստծու ուխտը, որ Տերը ուխտել էր նրանց հայրերի հետ, երբ նրանց դուրս բերեց եգիպտացիների երկրից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ բոլոր ազգերը կասեն. “Ինչո՞ւ Տերն այսպես վարվեց այս երկրի հետ, ի՞նչն է այս մեծ սրտմտության և բարկության պատճառը”։ |
Նրանց հայրերի հետ Աստծու կնքած ուխտերը, դաշինքներն ու վկայությունները նրանք չպահեցին, գնացին սնոտի աստվածների հետևից, և իրենք էլ իրենց շրջապատող ազգերի նման սնոտի աստվածներ պաշտողներ դարձան։ Մինչդեռ Տերը պատվիրել էր, որ չնմանվեն նրանց։
որովհետև նրանք Տիրոջը՝ իրենց Աստծուն չէին անսացել, նրա ուխտը չէին պահել և այն, ինչ նրանց պատվիրել էր Տիրոջ ծառա Մովսեսը, չէին լսել ու չէին կատարել։
Բայց դուք թողեցիք ինձ, մոռացաք իմ սուրբ լեռը և սեղան գցեցիք դևերին՝ բաժակ բարձրացնելով Բախտի աստծու պատվին։
Եվ երբ պատահի, որ այն ժողովրդին պատմես այս բոլոր պատգամների մասին, ու քեզ ասեն՝ “Ինչո՞ւ այդ բոլոր մեծ չարիքները Տերը խոսեց մեր դեմ, ի՞նչ անիրավություն կա մեր մեջ կամ ի՞նչ մեղք, որով մեղանչած լինեինք Տիրոջ՝ մեր Աստծու առաջ”,
Ոչ թե ըստ այն ուխտի, որ ես ուխտեցի նրանց հայրերի հետ, երբ բռնեցի նրանց ձեռքից՝ նրանց հանելու եգիպտացիների երկրից, բայց նրանք իմ ուխտին հավատարիմ չմնացին, ու ես նրանց անտես արեցի,- ասում է Տերը,-
Դահճապետը նրան վերցրեց ու ասաց. «Տերը՝ քո Աստվածը, հենց ա՛յս տեղի համար խոսեց այդ չարիքների մասին։
և երբ ասելու լինեն. “Տերը՝ մեր Աստվածը, այս ամենն ինչո՞ւ արեց մեզ”, կասես նրանց. “Քանի որ ինձ լքեցիք և ձեր երկրում ծառայեցիք օտար աստվածներին, այդպես էլ օտարներին եք ծառայելու մի երկրում, որը ձերը չի լինելու”»։
Աշխարհում գոյություն ունեցող բոլոր երկրների թագավորները չհավատացին, թե թշնամին կարող է ներս մտնել Երուսաղեմի դարպասներից։
Ու նրանք մխիթարություն են պատճառելու ձեզ, որովհետև տեսնելու եք նրանց ճանապարհներն ու խորհուրդները և հասկանալու եք, որ զուր տեղը չեմ արել այն ամենը, ինչ արել եմ նրանց հետ»,- ասում է Ամենակալ Տերը։
«Ամենակալ Տերն այսպես է ասում. “Քեզ հետ վարվելու եմ այնպես, ինչպես դու ես վարվել, ինչպես որ ամեն բան անարգել ես ու իմ ուխտը զանց առել։
Սակայն քո կարծրությամբ ու չզղջացող սրտով բարկություն ես դիզում ինքդ քեզ վրա բարկության ու Աստծու արդար դատաստանի հայտնության օրվա համար։