Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՕՐԵՆՔ 28:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Տերը՝ քո Աստվածը, քո առջև կկոտորի քո թշնամիներին ու հակառակորդներին։ Նրանք քո դեմ կելնեն մեկ ճանապարհով, բայց յոթ ճանապարհով կփախչեն քեզանից։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Տերը քո առջև կոտորել կտա քեզ վրա հարձակվող քո թշնամիներին. նրանք դուրս կգան քո դեմ մեկ ճանապարհով, բայց յոթ ճանապարհով կփախչեն քո առաջից։

Տես գլուխը



Բ ՕՐԵՆՔ 28:7
21 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք մթնշաղին վեր կացան, որպեսզի ասորիների բանակը մտնեն։ Նրանք հասան ասորիների բանակատեղին, սակայն այստեղ մարդ չկար։


Հովսափատը բնակվեց Երուսաղեմում։ Նա կրկին դուրս եկավ ժողովրդի մեջ Բերսաբեեից մինչև Եփրեմի լեռը և մարդկանց վերստին դարձրեց դեպի Տերը՝ իրենց հայրերի Աստվածը։


Տերը թշնամիներիդ առջև քեզ պարտության կմատնի. դու նրանց դեմ մեկ ճանապարհով կելնես, բայց յոթ ճանապարհով կփախչես նրանցից։ Ցրիվ կգաս երկրի բոլոր թագավորությունների մեջ։


Օրհնյալ կլինես դու ելնելիս և մտնելիս։


Տերը օրհնություն կառաքի քեզ, քո շտեմարաններին ու բոլոր այն գործերին, որոնք կձեռնարկես այն երկրում, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։


Մի մարդ ինչպե՞ս կարող է հալածել հազարին, և երկուսը՝ հետապնդել տասը հազարին, եթե Աստված նրանց չլքի, եթե Տերը նրանց կորստյան չմատնի։


Նրանց բոլոր թագավորներին և նրանց երկիրը Հեսուն նվաճեց միաժամանակ, քանի որ Տերը՝ Իսրայելի Աստվածը, կռվում էր Իսրայելի հետ միասին։ Եվ Հեսուն ու ողջ Իսրայելը վերադարձան բանակատեղի՝ Գաղգաղա։


Ձեզնից մեկը հազարներին հալածեց, որովհետև Տերը՝ Աստված, անձամբ պատերազմում էր ձեր հետ, ինչպես որ ասել էր ձեզ։


Մյուսները քաղաքից դուրս եկան նրանց ընդառաջ, և Գայիի մարդիկ մնացին բանակի մեջտեղում։ Նրանք այն կողմից, սրանք այս կողմից այնքան հարվածեցին, մինչև որ նրանցից ազատվող և փախչող չմնաց։