Ամբողջ Իսրայելի մեջ Աբեսաղոմի պես գեղեցիկ ու գովելի տղամարդ չկար։ Ոտքի ծայրից մինչև գլուխը նա ոչ մի արատ չուներ։
Բ ՕՐԵՆՔ 28:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը ծնկներդ ու սրունքներդ, ոտքերիդ ծայրից մինչև գլուխդ անբուժելի խոցերով կվարակի, և դու չես կարողանա բուժվել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերը քո ծնկներն ու սրունքները, ոտքերիդ թաթերից մինչև գլխիդ գագաթը կհարվածի չարորակ պալարներով, որ չկարողանաս բուժվել։ |
Ամբողջ Իսրայելի մեջ Աբեսաղոմի պես գեղեցիկ ու գովելի տղամարդ չկար։ Ոտքի ծայրից մինչև գլուխը նա ոչ մի արատ չուներ։
Ոտքից մինչև գլուխ նրա վրա առողջ տեղ չկա. վերքերի, այտուցների և թարախոտ խոցերի վրա դնելու ո՛չ սպեղանի կա, ո՛չ ձեթ և ո՛չ էլ վիրակապ։
Դրա համար էլ Աստված պիտի խոնարհեցնի Սիոնի իշխանական դուստրերին, այն օրը Տերը պիտի մերկացնի նրանց զարդարանքը։
Քո գործերի պատճառով անուշահոտությունների փոխարեն փոշի պիտի լինի, մեջքի նուրբ գոտու փոխարեն՝ պարանե գոտի, ոսկյա գլխազարդի փոխարեն՝ ճաղատություն, իսկ ոսկեհյուս դիպակի փոխարեն քուրձ պիտի հագնես։
Տերը քեզ կհիվանդացնի եգիպտացիների խոցով ու թութքով, սուր քոսով ու բորոտությամբ, որպեսզի չկարողանաս բուժվել։
Առաջինը գնաց և իր գավաթի պարունակությունը թափեց երկրի վրա, և չար ու մեծ-մեծ պալարներ գոյացան այն մարդկանց վրա, որ ունեին գազանի դրոշմը ու երկրպագել էին նրա արձանին։