Բ ՕՐԵՆՔ 27:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և քարերի վրա խիստ պարզորոշ կգրես այս բոլոր օրենքները»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդ քարերի վրա դու կգրես այս օրենքի բոլոր խոսքերը՝ լավ փորագրված»։ |
Տերն ինձ պատասխան տվեց և ասաց. «Այդ տեսիլքը հստակորեն գրի՛ր տախտակների վրա, որպեսզի ով կարդա, վստահ կարդա,
«Այս բաներն առակներով ասացի ձեզ. պիտի գա ժամանակ, երբ այլևս առակներով չպիտի խոսեմ ձեզ հետ, այլ Հոր մասին հայտնապես պիտի պատմեմ ձեզ։
Այնտեղ Տիրոջ՝ քո Աստծու համար փրկության զոհ կմատուցես, կուտես ու կկշտանաս այնտեղ, կուրախանաս Տիրոջ՝ քո Աստծու առջև
Մովսեսը, քահանաներն ու ղևտացիները, խոսելով Իսրայելի բոլոր որդիների հետ, ասացին. «Լո՛ւռ մնա ու լսի՛ր, Իսրայե՜լ։ Այսօր Տիրոջ՝ քո Աստծու ժողովուրդը դարձար։
ինչպես պատվիրել էր Տիրոջ ծառա Մովսեսն Իսրայելի որդիներին, ինչպես որ գրված է Մովսեսի օրենքի գրքում. զոհասեղան ամբողջական քարերից, որոնց երկաթ չէր դիպել, և այնտեղ Տիրոջ համար ողջակեզ և փրկության զոհ մատուցեց։