Խորհեցի իմ մտքում և ապա հանդիմանեցի ազնվականներին ու իշխաններին՝ ասելով. «Դո՞ւք եք, որ հարկ եք վերցնում ձեր եղբայրներից»։ Ապա հրամայեցի մեծ ժողով գումարել
Բ ՕՐԵՆՔ 23:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քո եղբորը վաշխով արծաթ չտաս կամ տոկոսով կերակուր և կամ այլ բան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Օտարականից կարող ես շահ ձեռք բերել, բայց քո եղբորից շահ ձեռք չբերես, որպեսզի քո Տեր Աստվածը քո ձեռնարկած բոլոր գործերում օրհնի քեզ այն երկրում, ուր դու մտնելու ես այն ժառանգելու համար։ |
Խորհեցի իմ մտքում և ապա հանդիմանեցի ազնվականներին ու իշխաններին՝ ասելով. «Դո՞ւք եք, որ հարկ եք վերցնում ձեր եղբայրներից»։ Ապա հրամայեցի մեծ ժողով գումարել
Ով ողորմություն է տալիս տնանկին, փոխ է տալիս Աստծուն, ըստ տվածի՝ Աստված նրան պիտի հատուցի։
Նույն բախտին պիտի արժանանան ժողովուրդը և քահանան, ծառան և տերը, աղախինը և տիրուհին, գնողն ու վաճառողը, փոխատուն և փոխառուն, պարտապանը և պարտատերը։
իր դրամը փոխ չի տալիս, տոկոսով էլ հետ չի պահանջում, անիրավությունից իր ձեռքը հետ է պահում, մարդու և նրա մերձավորի միջև արդար դատ է անում,
Նրանից վաշխ ու տոկոս չպիտի վերցնես։ Վախեցի՛ր քո Աստծուց, ես եմ Տերը։ Քո եղբայրը թող քեզ մոտ ապրի։
և երանելի կլինես, որովհետև փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն։ Դրա փոխարեն քեզ կհատուցվի արդարների հարության օրը»։
Ուրեմն, իմ սիրելի՛ եղբայրներ, եղե՛ք հաստատուն և մնացե՛ք անդրդվելի, միշտ ավելի՛ն արեք Տիրոջ գործի համար։ Իմացե՛ք, որ ձեր աշխատանքն անարդյունք չի մնա Տիրոջ առաջ։
Ոչ մի սատկած անասունի միս չուտեք։ Այն կտաք ձեր քաղաքներում գտնվող պանդուխտին, որ ուտի, կամ էլ կվաճառեք օտար մարդու, որովհետև դու Տիրոջ՝ քո Աստծու սուրբ ժողովուրդն ես։ Գառն իր մոր կաթի մեջ չեփես»։
Պա՛րտք տուր նրան այնքան, որքան անհրաժեշտ է։ Եվ մի՛ տրտմիր, որովհետև դրա համար քո Տերը՝ Աստված, կօրհնի քեզ քո բոլոր գործերում, ինչ էլ որ ձեռնարկես։
Տերը քեզ համար կբացի իր բարիքների շտեմարանը՝ երկինքը, որպեսզի ժամանակին անձրև տա քո երկրին։ Օրհնելու է քո ձեռնարկած բոլոր գործերը. փոխ կտաս շատ ազգերի, բայց ինքդ նրանցից փոխ չես առնի։