Բ ՕՐԵՆՔ 23:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տղամարդ կամ կին պոռնկի վարձը որևէ ուխտ կատարելու համար քո Աստծու տուն չտանես, որովհետև Տիրոջ՝ քո Աստծու առջև դրանք գարշելի են։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո եղբորից տոկոս չառնես, ո՛չ փողի տոկոս, ո՛չ ուտելիքի կամ որևէ բանի, որ տրվում է տոկոսով։ |
Նույն բախտին պիտի արժանանան ժողովուրդը և քահանան, ծառան և տերը, աղախինը և տիրուհին, գնողն ու վաճառողը, փոխատուն և փոխառուն, պարտապանը և պարտատերը։
Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, մա՛յր իմ. իբրև ո՞ւմ ծնեցիր ինձ. իբրև մի մարդո՞ւ, որին երկրում ամենուրեք դատափետել են, քաշքշել դատարան։ Ո՛չ ես եմ ինչ-որ բան պարտք, ո՛չ էլ ուրիշն է ինձ որևէ բան պարտք, բայց ինձ անիծողներից իմ ուժն սպառվեց։
իր դրամը փոխ տա, վաշխով ու տոկոսով էլ հետ պահանջի, նա չպիտի ապրի. ով այս բոլոր անօրենությունները գործի, հաստատապես պիտի մեռնի, իր արյունն էլ իր վրա պիտի լինի։
Քո մեջ կաշառք էին վերցնում, որպեսզի արյուն թափեին, քո մեջ վաշխ ու տոկոս էին առնում։ Եվ քո չարագործություններին՝ ըստ քո գործած բռնության, վերջ եմ տալու, որովհետև մոռացել ես ինձ,- ասում է Տերը՝ Աստված։-