Բ ՕՐԵՆՔ 23:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե ձեր մեջ գտնվի մի մարդ, որն իր երազախաբության պատճառով անմաքուր է դարձել, ապա թող բանակատեղիից դուրս ելնի և բանակ չմտնի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երեկոյան դեմ նա պետք է լվացվի ջրով և արևը մայր մտնելու ժամանակ մտնի բանակատեղի։ |
Դրա համար Աստված կկործանի նրան իսպառ, Կխլի և կհանի նրան իր բնակավայրից Եվ նրա արմատները՝ կենդանի երկրից։
Ձեզ վրա սուրբ ջուր եմ ցողելու, և դուք մաքրվելու եք ձեր բոլոր պղծություններից. ձեր բոլոր կուռքերից մաքրելու եմ ձեզ։
Նրանց սատկած մարմինները վերցնողը պետք է իր հագուստները լվանա և մինչև երեկո անմաքուր համարվի։
Յոթերորդ օրը նա թող ածիլի իր մարմնի բոլոր մազերը՝ և՛ գլուխը, և՛ մորուքը, և՛ հոնքերը. պետք է ածիլի իր բոլոր մազերը։ Թող լվանա իր հագուստները, ջրով լողացնի իր մարմինը և մաքուր համարվի։
Եթե սերմի ծորում ունեցողն առանց ձեռքերը լվանալու դիպչի որևէ մեկին, սա պետք է լվանա իր հագուստները, իր մարմինը լվա ջրով։ Նա անմաքուր է մինչև երեկո։
Երբ սերմի ծորում ունեցողի ծորումը դադարի, նա պետք է յոթ օր հատկացնի իր մաքրության համար. լվանա իր հագուստները, մարմինը լվա հոսող ջրով, որից հետո մաքուր համարվի։
Եթե որևէ տղամարդ սերմի արտահոսում ունենա, նա իր ամբողջ մարմինը պետք է լվա ջրով։ Նա անմաքուր պետք է լինի մինչև երեկո։
Նրա անկողնուն դիպչողը պետք է լվանա իր հագուստները և լողանա ջրով։ Նա անմաքուր է մինչև երեկո։
նա, ով դիպչի դրանց, թող անմաքուր համարվի մինչև երեկո և մատուցված սուրբ զոհաբերություններից չպետք է ուտի, մինչև որ իր մարմինը չլվա ջրով։
Ես ձեզ մկրտում եմ ջրով՝ ապաշխարության մկրտությամբ, բայց նա, ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ նրա կոշիկներն անգամ տանելու։ Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով։
մոտենանք ճշմարիտ սրտով, հավատի լիությամբ՝ սրտներս մաքրած չար խղճմտանքից և մեր մարմինը լվացած մաքուր ջրով։
Ըստ նույն օրինակի՝ այժմ փրկում է մկրտությունը (ոչ թե մարմնի կեղտը հեռացնելու համար, այլ որպես մաքուր խղճով հանձնառություն առ Աստված) Հիսուս Քրիստոսի հարության միջոցով։
և Հիսուս Քրիստոսից՝ հավատարիմ վկայից, որ անդրանիկն է մեռելների միջից և իշխանը երկրի թագավորների. նա, որ սիրեց մեզ և արձակեց մեր մեղքերի կապանքներն իր արյամբ