Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՕՐԵՆՔ 22:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Երբ կտեսնես, որ քո եղբոր էշը կամ եզը ընկած է ճանապարհին, ապա դրանց կողքով անտարբեր չանցնես, այլ կօգնես նրան՝ այն ոտքի հանելու։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Երբ եղբորդ էշը կամ եզը ճանապարհի վրա ընկած տեսնես, չանտեսես դրան. անպատճառ նրա հետ ոտքի՛ կանգնեցրու։

Տես գլուխը



Բ ՕՐԵՆՔ 22:4
10 Խաչաձեւ Հղումներ  

Բայց ես ձեզ ասում եմ. սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթե՛ք նրանց համար, ովքեր չարչարում ու հալածում են ձեզ,


Մենք, որ զորավոր ենք, պարտավորություն ունենք տկարների տկարությունը տանելու և ոչ թե միայն ինքներս մեզ հաճելի լինելու։


Ես ինքնահոժար կծախսեմ և կզոհաբերվեմ ձեզ համար, թեկուզ և, հակառակ ձեզ շատ սիրելուս, ձեզնից քիչ սիրվեմ։


Նույն կերպ կվարվես նրա էշի հետ, նույն կերպ կվարվես նրա հանդերձների հետ, նույն կերպ կվարվես քո եղբոր կորցրած բոլոր իրերի հետ։ Եթե նա ինչ-որ բան կորցնի, ու դու գտնես, չհանդգնես անուշադրության մատնել այն։


Կինը տղամարդու հագուստ չպետք է հագնի, իսկ տղամարդն էլ կանացի զգեստ չպետք է հագնի, որովհետև նա, ով անում է այդ բանը, պիղծ է Տիրոջ՝ քո Աստծու առջև։


Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, խրատե՛ք անկարգներին, քաջալերե՛ք երկչոտներին, պաշտպա՛ն եղեք թույլերին, համբերատա՛ր եղեք բոլորի հանդեպ։