Ամովնը չուզեց լսել նրան ու ձեռքը գցելով բռնություն գործադրեց և պառկելով նրա հետ՝ բռնաբարեց նրան։
Բ ՕՐԵՆՔ 22:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ եթե տղամարդը դաշտում հանդիպի նշանված մի աղջկա և բռնությամբ պառկի նրա հետ, ապա կսպանեք աղջկան բռնաբարած տղամարդուն, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց եթե մի տղամարդ դաշտում հանդիպի նշանված մի աղջկա և բռնություն գործադրելով նրա վրա՝ պառկի նրա հետ, ապա մահվամբ պետք է պատժվի միայն նրա հետ պառկող մարդը։ |
Ամովնը չուզեց լսել նրան ու ձեռքը գցելով բռնություն գործադրեց և պառկելով նրա հետ՝ բռնաբարեց նրան։
Հիսուս Քրիստոսի ծնունդն այսպես եղավ։ Նրա մայրը՝ Մարիամը, նշանված էր Հովսեփի հետ։ Նախքան նրանց մերձենալը Մարիամը հղիացավ Սուրբ Հոգուց։
ապա երկուսին էլ կբերեք իրենց քաղաքի մուտքի մոտ և քարկոծելով կսպանեք նրանց. աղջկան կսպանեք, որովհետև քաղաքում լինելով՝ օգնության չի կանչել, իսկ տղամարդուն՝ այն բանի համար, որ բռնաբարել է իր մերձավորի նշանածին։ Դրանով դուք չարը վերացրած կլինեք ձեր միջից։
իսկ աղջկան ոչինչ չեք անի, քանի որ աղջիկը մահվան արժանի բան չի արել. սա նման է այն դեպքին, երբ մեկի վրա հարձակվում են ու սպանում նրան։