Բ ՕՐԵՆՔ 22:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե գտնվի մի տղամարդ, որ շնանում է ամուսնացած կնոջ հետ, կսպանեք երկուսին էլ՝ կնոջ հետ շնացող տղամարդուն ու այդ կնոջը. դրանով Իսրայելի միջից չարը վերացրած կլինեք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե մեկը ամուսին ունեցող մի կնոջ հետ պառկած գտնվի, ապա երկուսն էլ՝ այդ կնոջ հետ պառկող մարդը և այդ կինը, պետք է սպանվեն։ Դրանով դուք չարությունը կվերացնեք Իսրայելի միջից։ |
Քեզնից վրեժխնդիր եմ լինելու շնանալու և արյուն թափելու համար, քեզնից քո արյունն եմ պահանջելու՝ զայրույթի ու նախանձի արյունը։
Եթե մի տղամարդ շնանա ամուսնացած մի կնոջ հետ կամ իր հարևանի կնոջ հետ, մահապատժի թող ենթարկվեն և՛ շնացողը, և՛ շնացածը։
Բայց ես ձեզ ասում եմ. ով ցանկասիրությամբ նայի որևէ կնոջ, արդեն իր սրտում շնացած կլինի նրա հետ։
Չգիտե՞ք, որ անիրավներն Աստծու արքայությունը չեն ժառանգում։ Մի՛ խաբվեք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ,
Նախ վկաները թող քար նետեն նրա վրա՝ սպանելու նրան, ապա՝ ամբողջ ժողովուրդը։ Դրանով դու չարը ձեր միջից կվերացնես։
Ամուսնությունն ըստ ամենայնի պատվելի է, իսկ ամուսնական անկողինը՝ սուրբ։ Եվ Աստված պիտի դատի շնացողներին և պոռնիկներին։