Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՕՐԵՆՔ 2:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

«Կեդմովթի անապատից խաղաղության առաջարկով բանագնացներ ուղարկեցի Եսեբոնի արքա Սեհովնի մոտ և ասացի.

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Կադեմոթի անապատից պատգամաբերներ ուղարկեցի Եսեբոնի Սեհոն թագավորի մոտ խաղաղության խոսքերով՝ ասելով.

Տես գլուխը



Բ ՕՐԵՆՔ 2:26
11 Խաչաձեւ Հղումներ  

Մովսեսն ամորհացիների արքայի մոտ պատգամավորներ ուղարկեց խաղաղության խոսքերով։ Նա ասաց.


Դա եղավ Եսեբոնում բնակվող ամորհացիների արքա Սեհովնին և Աստարովթում ու Եդրայինում բնակվող Բասանի արքա Օվգին հաղթելուց հետո։


“Թո՛ւյլ տուր անցնեմ քո երկրով։ Ճանապարհով կգնամ, աջ կամ ձախ չեմ թեքվի։


Հասան, Կեդմովթը, Մեփայաթը,


Կեդսոնը և նրա արոտավայրերը, Մասփան և նրա արոտավայրերը, ընդամենը չորս քաղաք։


Իսրայելը պատգամավորներ ուղարկեց ամորհացիների Սեհովն արքայի մոտ, որ Եսեբոնի և ամորհացիների թագավորն էր, և Իսրայելը նրան ասաց. “Թող անցնեմ քո երկրով մինչև իմ տեղը”։