Բ ՕՐԵՆՔ 2:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ Սեիրում նախկինում բնակվում էին քոռեցիները, որոնց Եսավի որդիները կոտորեցին և հալածեցին իրենց առջևից ու բնակվեցին նրանց փոխարեն, ինչպես Իսրայելը վարվեց իր ժառանգած երկրի հետ, որ Տերը տվեց նրան)։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սեիրում նախ քոռեցիներն էին բնակվում, բայց Եսավի որդիները նրանց քշեցին, կոտորեցին իրենց առաջ և բնակվեցին նրանց երկրում, ինչպես իսրայելացիներն արեցին իրենց ժառանգած երկրում, որ Տերը տվեց նրանց)։ |
Այդպես արեց նաև Եսավի որդիներին՝ Սեիրում բնակվողներին. նույն կերպ Տերը նրանց առաջ ոչնչացրեց քոռեցիներին, և Եսավի որդիները, ստանալով այդ երկիրը, նրանց փոխարեն բնակվում են այդտեղ մինչև այսօր։