Անխրատի պատժից անմեղն ավելի խորագետ է դառնում, իմաստունը խոհեմությամբ ընդունում է գիտությունը։
Բ ՕՐԵՆՔ 19:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ուրիշները, այդ լսելով, կվախենան և այլևս չեն հանդգնի այդպիսի չար բան անել ձեր մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մյուսները կլսեն ու կվախենան, և այլևս այդպիսի չար բան չի կատարվի ձեր մեջ։ |
Անխրատի պատժից անմեղն ավելի խորագետ է դառնում, իմաստունը խոհեմությամբ ընդունում է գիտությունը։
Թող քարկոծեն ու սպանեն նրան, որովհետև նա փորձեց քեզ ապստամբեցնել Տիրոջ՝ քո Աստծու դեմ, որը քեզ դուրս բերեց եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից։
Ամբողջ Իսրայելը, այդ լսելով, թող զարհուրի, և ձեր մեջ ոչ ոք թող չհանդգնի նման չար արարք կատարել։
Նախ վկաները թող քար նետեն նրա վրա՝ սպանելու նրան, ապա՝ ամբողջ ժողովուրդը։ Դրանով դու չարը ձեր միջից կվերացնես։
Այն ժամանակ նրա քաղաքի մարդիկ քարերով թող քարկոծեն նրան, և թող մեռնի։ Դրանով դուք չարը վերացրած կլինեք ձեր միջից, իսկ ուրիշները, այդ լսելով, կվախենան»։
Իսկ այն երեցներին, որոնք մեղանչել են, հանդիմանի՛ր բոլորի առաջ, որպեսզի մյուսները ևս վախենան։