Իսկ ջրերում, ծովերում ու գետերում ապրող բոլոր այն կենդանիները, որոնք լողակներ ու թեփուկ չունեն, մի՛ կերեք. նման բոլոր ծովային կենդանիները անմաքուր են։
Բ ՕՐԵՆՔ 14:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մի՛ կերեք բոլոր այն կենդանիները, որոնք լողակ ու թեփուկ չունեն. դրանք ձեզ համար անմաքուր են։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց մի՛ կերեք բոլոր լողակ ու թեփուկ չունեցողները. դրանք ձեզ համար անմաքուր են։ |
Իսկ ջրերում, ծովերում ու գետերում ապրող բոլոր այն կենդանիները, որոնք լողակներ ու թեփուկ չունեն, մի՛ կերեք. նման բոլոր ծովային կենդանիները անմաքուր են։
Այն անձը, որ դիպչի որևէ պիղծ բանի՝ մարդկային պղծության կամ անմաքուր անասունների և կամ այլ գարշելի պղծությունների, և ապա ուտի խաղաղության զոհից, որ Տիրոջն է, թող կորչի իր ժողովրդի միջից»։
Սրանք են ջրային այն կենդանիները, որ կարող եք ուտել. կարող եք ուտել ջրային բոլոր այն կենդանիները, որոնք լողակ ու թեփուկ ունեն։