Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՕՐԵՆՔ 12:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

«Եթե Տերը՝ քո Աստվածը, քո առջևից ազգեր կոտորի, և դու մտնելու լինես նրանց երկիրը ժառանգելու, ժառանգես այն ու բնակվես նրանց երկրում,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Երբ քո Տեր Աստվածը կոտորի քո առջևից այն ազգերին, որոնց մոտ դու գնում ես նրանց տիրելու համար, և երբ տիրես նրանց ու բնակվես նրանց երկրում,

Տես գլուխը



Բ ՕՐԵՆՔ 12:29
8 Խաչաձեւ Հղումներ  

Նա չարիք գործեց Տիրոջ առաջ՝ նմանությամբ այն ազգերի գարշելի գործերի, որոնց Տերը բնաջնջել էր իսրայելացիների առջևից։


որովհետև իմ հրեշտակն առաջնորդելու է քեզ և տանելու է քեզ դեպի ամորհացիները, քետացիները, փերեզացիները, քանանացիները, գերգեսացիները, խևացիներն ու հեբուսացիները, և կոտորելու եմ նրանց։


ապա զգո՛ւյշ եղիր, որ քո առջև նրանց կոտորվելուց հետո չգնաս նրանց հետքերով, չգայթակղվես, որ նրանք պաշտում են կուռքերին, ու չասես. “Այս ազգերը ինչ արել են իրենց կուռքերին, նույնն էլ ես անեմ Տիրոջը”։


«Երբ Տերը՝ քո Աստվածը, կոտորի այն ազգերին, որոնց երկիրը տալու է քեզ, և երբ ժառանգես այն ու բնակվես նրանց քաղաքներում ու տներում,


Դու այսօր կիմանաս, որ Տերը՝ քո Աստվածը, նա ինքը, որ լափող կրակ է, գնալու է քո առջևից։ Նա կոտորելու է, ոչնչացնելու է նրանց քո առջև, կոտորելու է նրանց ու ոչնչացնելու անմիջապես, ինչպես որ ասաց քեզ Տերը։


Տերն Իսրայելի որդիներին տվեց այն ամբողջ երկիրը, որ նրանց հայրերին երդվել էր տալ, և նրանք ժառանգեցին այն ու բնակվեցին նրա մեջ։


Արդ, տեսե՛ք, որպես ժառանգություն ըստ ձեր ցեղերի ձեզ թողեցի այս մնացած ազգերին, բոլոր ազգերին, որոնց ջարդեցի Հորդանան գետից մինչև Մեծ ծովը, դեպի արևմուտք։