Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ Տիմոթեոսին 4:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նրանից դո՛ւ էլ զգուշացիր, որովհետև սաստիկ հակառակվեց մեր քարոզչությանը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Դո՛ւ էլ նրանից զգուշացիր, որովհետև նա չափազանց հակառակվեց մեր խոսքերին։

Տես գլուխը



Բ Տիմոթեոսին 4:15
5 Խաչաձեւ Հղումներ  

Զգուշացե՛ք շներից, զգուշացե՛ք չար մշակներից, զգուշացե՛ք նրանցից, ովքեր թլփատվում են,


Եվ ինչպես Յանեսն ու Յամբրեսը հակառակվեցին Մովսեսին, այնպես էլ սրանք՝ մտքով ապականված, հավատի մեջ ձախողված այս մարդիկ, հակառակվում են ճշմարտությանը։


Աղեքսանդրոսը բազում չարիք պատճառեց ինձ։ Թող Տերը հատուցի նրան ըստ իր գործերի։


Առաջին դատավարության ժամանակ ոչ ոք ինձ թիկունք չկանգնեց, այլ բոլորը լքեցին ինձ. դա թող մեղք չհամարվի նրանց։