Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ Տիմոթեոսին 4:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Երբ գաս, հետդ բե՛ր այն վերարկուն, որ թողեցի Տրովադայում՝ Կարպոսի մոտ. բե՛ր նաև գրքերը, մանավանդ մագաղաթները։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Երբ գաս, հետդ բե՛ր այն վերարկուն, որ Տրովադայում Կարպոսի մոտ թողեցի, բե՛ր նաև գրքերը, մանավանդ մագաղաթները։

Տես գլուխը



Բ Տիմոթեոսին 4:13
7 Խաչաձեւ Հղումներ  

Եթե մեկն ուզենա քեզ դատի կանչել և քո շապիկն առնել, նրան քո բաճկո՛նն էլ թող։


Տրովադայից դուրս գալով՝ նավարկեցինք դեպի Սամոթրակե, իսկ հաջորդ օրը՝ Նեապոլիս՝ Նոր քաղաք.


Ուստի Մյուսիայի միջով անցնելով՝ Տրովադա իջան։


Մորմոքում էին մանավանդ նրա այն խոսքի վրա, որ այլևս իր երեսը չեն տեսնելու։ Եվ նրան ուղեկցեցին մինչև նավը։


Մինչ օրս քաղցած ենք մնում, ծարավ, կիսամերկ, ծեծվում ենք և թափառական եղանք


Բազում անգամ եղա աշխատանքների և հոգնությունների մեջ՝ հաճախ անքուն մնալով, քաղցի ու ծարավի մեջ, բազմիցս ծոմի մեջ, ցրտահար ու մերկ։