Ով Մարդու Որդու դեմ խոսք ասի, նրան կներվի, բայց ով Սուրբ Հոգու դեմ ասի, նրան չի ներվի ո՛չ այս աշխարհում, ո՛չ էլ հանդերձյալում։
Բ Տիմոթեոսին 4:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև Դեմասը, այս աշխարհը նախընտրելով, լքեց ինձ և գնաց Թեսաղոնիկե։ Կրեսկեսը գնաց Գալիլեա, Տիտոսը՝ Դալմատիա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև Դեմասը լքեց ինձ՝ այս աշխարհը սիրելով, և գնաց Թեսաղոնիկե, Կրեսկեսը՝ Գաղատիա, Տիտոսը՝ Դաղմատիա. |
Ով Մարդու Որդու դեմ խոսք ասի, նրան կներվի, բայց ով Սուրբ Հոգու դեմ ասի, նրան չի ներվի ո՛չ այս աշխարհում, ո՛չ էլ հանդերձյալում։
Բայց այս ամենը եղավ, որպեսզի իրականանան մարգարեների գրվածքները»։ Այն ժամանակ բոլոր աշակերտները թողեցին նրան և փախան։
Ոչ մի ծառա երկու տիրոջ ծառայել չի կարող. որովհետև, եթե մեկին ատի, մյուսին կսիրի. կամ եթե մեկին մեծարի, մյուսին էլ կարհամարհի։ Չեք կարող և՛ Աստծուն ծառայել, և՛ մամոնային»։
Պաֆոսից խարիսխ վերցնելով՝ Պողոսը և իր հետ եղողները եկան Պամփյուլիայի Պերգե քաղաքը։ Իսկ Հովհաննեսը, նրանցից բաժանվելով, Երուսաղեմ վերադարձավ։ Նրանք էլ,
բայց Պողոսը կարծում էր, որ Պամփյուլիայում իրենցից հեռացած և գործի համար իրենց հետ չեկածին չպետք է տանեն իրենց հետ։
Շրջեցին Փռյուգիայում և Գաղատիայի կողմերում՝ Սուրբ Հոգուց արգելվելով, որ Ասիայի նահանգում խոսքը չքարոզեն։
Ամփիպոլիս ու Ապոլոնիա քաղաքների միջով անցնելով՝ եկան Թեսաղոնիկե, որտեղ հրեաների ժողովարան կար։
քանի որ սրանք ավելի ազնիվ մարդիկ էին, քան Թեսաղոնիկեում եղածները։ Նրանք ամենայն հոժարությամբ ընդունեցին խոսքը. հանապազորդ քննում էին Սուրբ Գիրքը՝ իմանալու, թե արդյոք այդ բաներն այդպե՞ս են։
Բայց երբ Թեսաղոնիկեի հրեաներն իմացան, թե Բերիայում էլ Պողոսի կողմից քարոզվեց Աստծու խոսքը, այնտեղ էլ եկան՝ ժողովրդի բազմությունը հուզելու և գրգռելու։
Միառժամանակ այստեղ մնալուց հետո ելավ հերթով շրջելու գաղատացիների երկրով և Փռյուգիայով՝ ամրապնդելով բոլոր աշակերտածներին։
իմ հոգում հանգիստ չունեցա, որովհետև ես այնտեղ չգտա Տիտոսին՝ իմ եղբորը, ուստի հրաժեշտ տալով նրանց՝ գնացի Մակեդոնիա։
Ինչ վերաբերում է Տիտոսին, նա իմ մտերիմն է և ձեր գործակիցը։ Մյուս եղբայրները եկեղեցու առաքյալներն են և Քրիստոսի փառքը։
Այնպես որ աղաչեցինք Տիտոսին, որ ավարտին հասցնի օգնության այդ գործը նաև ձեր մեջ, ինչպես որ սկսել էր նախապես։
որովհետև բոլոր չարիքների արմատը դրամասիրությունն է, որին ձգտելով՝ ոմանք շեղվեցին հավատից և իրենք իրենց գցեցին բազմաթիվ ցավերի մեջ։
Այս աշխարհի հարուստներին պատվիրի՛ր, որ չհպարտանան և չապավինեն սնոտի հարստությանը, այլ Աստծուն, որ ամեն ինչ առատապես տալիս է մեզ, որպեսզի վայելենք։
Իմացա՛ծ եղիր, որ մեզ լքեցին բոլոր նրանք, ովքեր Ասիայից էին, այդ թվում և Ֆիգելոսն ու Հերմոգենեսը։
Առաջին դատավարության ժամանակ ոչ ոք ինձ թիկունք չկանգնեց, այլ բոլորը լքեցին ինձ. դա թող մեղք չհամարվի նրանց։
Տիտոսին՝ ընդհանուր հավատի մեջ իմ սիրելի որդուն, շնո՜րհ և խաղաղությո՜ւն Հայր Աստծուց և մեր Փրկիչ Քրիստոս Հիսուսից։
Մոլորվեցին՝ թողնելով ուղիղ ճանապարհը և ընթանալով Բեորի որդի Բաղաամի ճանապարհով, որ անիրավության վարձը սիրեց