Բ Տիմոթեոսին 3:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի հեշտասեր, քան աստվածասեր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի հաճոյասեր, քան աստվածասեր։ |
Ձեր հայրերը մարգարեներից որի՞ն չհալածեցին։ Եվ սպանեցին նրանց, ովքեր նախօրոք ավետեցին Արդարի գալստյան մասին, որի մատնիչներն ու սպանողները եղաք դուք այժմ,
Ճշմարիտ է, նրանք անհավատության պատճառով կտրվեցին, իսկ դու հավատի շնորհիվ հաստատվեցիր. մի՛ հպարտացիր, այլ վախեցի՛ր.
որովհետև այդպիսիները մեր Տիրոջը՝ Քրիստոսին չէին ծառայում, այլ իրենց որովայնին, և քաղցրախոսությամբ ու կեղծ գովասանքներով հրապուրում են պարզամիտների սիրտը։
Այս աշխարհի հարուստներին պատվիրի՛ր, որ չհպարտանան և չապավինեն սնոտի հարստությանը, այլ Աստծուն, որ ամեն ինչ առատապես տալիս է մեզ, որպեսզի վայելենք։
քանի որ ձեր մեջ սողոսկել են ոմանք, որ վաղուց իսկ սահմանված էին սույն դատապարտության համար, ամբարիշտ մարդիկ, որ մեր Աստծու շնորհը վերածեցին անառակության և ուրացան մեր միակ Իշխանին ու Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին։