Մի փոքր ժամանակ ևս, և այս աշխարհն այլևս ինձ չի տեսնի, բայց դուք կտեսնեք ինձ, որովհետև ես կենդանի եմ, և դուք էլ կենդանի եք լինելու։
Բ Տիմոթեոսին 2:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հավաստի է այս խոսքը. «Եթե Քրիստոսի հետ մեռանք, նրա հետ էլ կապրենք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հավաստի է այս խոսքը. «Եթե նրա հետ մեռանք, նրա հետ էլ կապրենք։ |
Մի փոքր ժամանակ ևս, և այս աշխարհն այլևս ինձ չի տեսնի, բայց դուք կտեսնեք ինձ, որովհետև ես կենդանի եմ, և դուք էլ կենդանի եք լինելու։
Եթե նրան կցորդ եղանք իր մահվան նմանությամբ, նրան կցորդ կլինենք նաև իր հարության նմանությամբ։
Թեև նա խաչվեց մեր տկարության պատճառով, բայց կենդանի է Աստծու զորությամբ։ Մենք էլ, թեև տկարանում ենք նրա համար, բայց կենդանի կլինենք նրա հետ Աստծու զորությամբ։
Մեր մարմինների մեջ շարունակ կրում ենք Հիսուսի մահը, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մարմինների մեջ։
և ապա մեզնից նրանք, որ կենդանի մնացած կլինեն, նրանց հետ միասին ամպերի վրա կհափշտակվեն՝ ընդառաջ գնալու Տիրոջը օդում, և այդպես Տիրոջ հետ կլինենք մշտապես։
Վստահելի ու լիակատար ընդունելության արժանի է այս խոսքը, որ Քրիստոս Հիսուսն աշխարհ եկավ՝ փրկելու մեղավորներին, որոնցից առաջինը ես եմ։
Այս խոսքն արժանահավատ է, և ուզում եմ, որ դու շեշտը դնես այս բաների վրա, որպեսզի Աստծուն հավատացողները ջանք թափեն բարի գործեր կատարելու, որովհետև այդ է բարին և մարդկանց համար օգտակարը։