Բ Տիմոթեոսին 1:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որպես օրինա՛կ ունեցիր այն ողջամիտ խոսքերը, որոնք լսեցիր ինձնից այն հավատով ու սիրով, որ Քրիստոս Հիսուսով է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որպես օրինա՛կ ունեցիր այն ողջամիտ խոսքերը, որ լսեցիր ինձանից այն հավատով ու սիրով, որ Քրիստոս Հիսուսով է։ |
Կյանքի ծառ է բոլոր նրանց համար, ովքեր պատսպարվում են նրանով և հենվում նրա վրա, ինչպես Տիրոջ վրա հաստատությամբ։
խրատող՝ անզգամներին, ուսուցիչ՝ մանուկներին, Օրենքի մեջ ունենալով գիտության ու ճշմարտության արտահայտությունը։
Բայց գոհություն Աստծուն, որ մեղքի ծառաներ էիք, բայց ի սրտե հնազանդվեցիք ձեզ ավանդված վարդապետության օրինակին։
Միայն թե Ավետարանին վայել ձևո՛վ ապրեք, որպեսզի ձեզ տեսնելու գամ կամ թե հեռու լինեմ, լսեմ ձեր մասին, որ հաստատուն եք մնում մե՛կ հոգով և միաշունչ պայքարում եք Ավետարանի հավատի համար։
Այն, ինչ ուսանեցիք, ստացաք, լսեցիք և տեսաք իմ մեջ, դա պիտի անեք։ Եվ խաղաղության Աստվածը կլինի ձեզ հետ։
լսելով Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած ձեր հավատի և բոլոր սրբերի հանդեպ ունեցած ձեր սիրո մասին,
պոռնիկների, արվամոլների, մարդու առևտրով զբաղվողների, ստախոսների, սուտ երդում անողների և այն բոլոր արարքների համար, որոնք հակառակ են առողջ վարդապետությանը,
Իսկ եթե մեկն ուրիշ բան ուսուցանի և չանսա մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողջամիտ խոսքերին և աստվածապաշտության վրա հիմնված վարդապետությանը,
Պողոսը՝ Աստծու կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալը, ըստ կյանքի խոստման, որ Քրիստոս Հիսուսի մեջ է,
Եվ ինչ որ ինձնից լսեցիր բազում վկաների ներկայությամբ, ավանդի՛ր այն հավատարիմ մարդկանց, որոնք ի վիճակի են ուրիշներին էլ ուսուցանել։
Բայց դու հաստա՛տ մնա այն բանի մեջ, որ սովորեցիր և որին հավատարիմ եղար։ Գիտես, թե ումի՛ց ես սովորել,
Որովհետև կգա ժամանակ, երբ ականջ չեն դնի առողջ վարդապետությանը, այլ իրենց սեփական ցանկություններին համապատասխանող և իրենց ականջներին հաճոյախոսող ուսուցիչներով կշրջապատեն իրենց։
ամուր կապված իր սովորած վստահելի վարդապետությանը, որպեսզի կարողանա առողջ վարդապետությամբ հորդորել և կշտամբել հակառակորդներին։
ողջամիտ խոսքը, պարսավանքի տեղիք չտան, որպեսզի հակառակորդն ամոթով մնա և որևէ չար բան չունենա մեր մասին ասելու։
իսկ Քրիստոսն իբրև որդի՝ նրա տան վրա։ Նրա տունը հենց մենք ենք, միայն թե մինչև վերջ հաստատ պահենք վստահությունը և հույսը, որի համար պարծենում ենք։
Հետևաբար, ունենք երկինքներով անցած մի մեծ Քահանայապետ՝ Հիսուսին՝ Աստծու Որդուն, ուստի ամուր պահենք մեր դավանած հավատը։
Սիրելինե՛ր, ամեն ջանք հանձն էի առնում գրելու ձեզ մեր ընդհանուր փրկության մասին. հարկ համարեցի գրել ձեզ և աղաչել, որ պայքարեք հավատի համար, որ մեկընդմիշտ ավանդվեց սրբերին.
Արդ, հիշի՛ր, թե ինչպե՛ս լսեցիր խոսքը. պահի՛ր այն ու ապաշխարի՛ր. իսկ եթե չարթնանաս, կգամ ինչպես գող, և չես էլ իմանա, թե ո՛ր ժամին կգամ։