որ իսրայելացիներն են. նրանցն են որդեգրությունը, փառքը, ուխտերը, օրենսդրությունը, պաշտամունքը և խոստումները,
Բ Պետրոս 1:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ այդքան էլ դրանցով մեծամեծ ու թանկագին խոստումներ պարգևեց մեզ, որպեսզի հաղորդակից լինեք աստվածային բնությանը և հեռու մնաք այս աշխարհի ցանկություններից և ապականություններից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որոնցով ամենամեծ ու պատվական խոստումներ են մեզ տրված, որպեսզի դրանցով աստվածային բնությանը հաղորդակից լինեք՝ աշխարհիկ ցանկության ապականությունից խուսափելով։ |
որ իսրայելացիներն են. նրանցն են որդեգրությունը, փառքը, ուխտերը, օրենսդրությունը, պաշտամունքը և խոստումները,
Որովհետև Քրիստոսն Աստծու այդչափ խոստումների այո-ն է։ Դրա համար էլ նրանով է, որ ասում ենք «Ամեն»՝ Աստծու փառքի համար։
Եվ մենք ամենքս, բաց երեսով տեսնելով Տիրոջ փառքը, ինչպես հայելու մեջ, այդ նույն պատկերով ենք փոխակերպվում փառքից փառք, ինչպես Տիրոջ Հոգով։
Հետևաբար, դո՛ւրս եկեք նրանց միջից և հեռո՛ւ մնացեք,- ասում է Տերը,- մի՛ դիպեք պիղծ բաներին, և ես կընդունեմ ձեզ (Ես. 52.11)։
Աբրահամին ու նրա շառավղին տրվեցին խոստումներ։ Սուրբ Գիրքը չի ասում՝ «նրա շառավիղներին», որ կվերաբերեր շատերին, այլ խոսքը մեկի մասին է՝ «Եվ քո շառավղին» (Ծնն. 12.7), այսինքն՝ Քրիստոսին։
որովհետև մարդ ինչ որ սերմանում է, նույնն էլ կհնձի։ Ով սերմանում է իր մարմնի համար, մարմնից էլ կհնձի ապականություն, իսկ ով սերմանում է Սուրբ Հոգու համար, Սուրբ Հոգուց էլ կհնձի հավիտենական կյանք։
մինչև բոլորս հասնենք հավատի միության և Աստծու Որդու ճանաչողության, կատարյալ մարդու՝ Քրիստոսի լիակատար հասունության չափի։
Քանի որ նրանք, որ մի փոքր ժամանակով են, ըստ իրենց կամեցողության են խրատում, իսկ Նա՝ մեր օգտի համար, որպեսզի հաղորդակից լինենք նրա սրբությանը։
Ահա թե ինչու նա նոր ուխտի միջնորդ է, քանի որ իր մահը առաջին ուխտի ժամանակ գործված հանցանքների քավության համար եղավ, որպեսզի կանչվածները հավիտենական ժառանգության խոստումն ստանան։
Սուրբ և անարատ բարեպաշտությունն Աստծու և Հոր առաջ այս է՝ այցելել որբերին և այրիներին իրենց նեղության մեջ, իրեն անարատ պահել աշխարհից։
Սիմոն Պետրոսը՝ ծառան և առաքյալը Հիսուս Քրիստոսի՝ ձեզ, որ մեզ հետ հասաք նույն պատվական հավատին՝ մեր Աստծու և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի արդարությամբ։
Մենք Աստծու խոստման համաձայն սպասում ենք նոր երկնքի և նոր երկրի, որոնցում արդարությունն է բնակվում։
Տերը չի ուշացնի իր խոստումը, ինչպես անգիտությամբ կարծում են ոմանք, այլ համբերատար է ձեր հանդեպ. քանզի չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ ամենքն էլ ապաշխարեն։
Սիրելինե՛ր, այժմ Աստծու որդիներ ենք, և դեռ հայտնի էլ չէ, թե ի՛նչ ենք լինելու։ Գիտենք, որ երբ նա հայտնվի, լինելու ենք նրա նման, քանի որ նրան տեսնելու ենք այնպիսին, ինչպիսին կա։