Սողոմոնի երիվարները բերվում էին Եգիպտոսից և Թեկուայից, որտեղից դրանք գնում էին նրա վաճառականները։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 9:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սողոմոնի ձիերը բերվում էին Եգիպտոսից և բոլոր երկրներից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սողոմոնի համար ձիեր էին բերում Եգիպտոսից և բոլոր երկրներից։ |
Սողոմոնի երիվարները բերվում էին Եգիպտոսից և Թեկուայից, որտեղից դրանք գնում էին նրա վաճառականները։
Եգիպտոսից բերված մեկ մարտակառքը վաճառում էին վեց հարյուր արծաթով, իսկ ձին՝ հարյուր հիսուն։ Այդ ձևով նրանք բերում էին նաև բոլոր քետացի թագավորների և ասորի թագավորների համար։
Սողոմոնն ուներ քառասուն հազար մատակ ձիեր մարտակառքերի համար և տասներկու հազար երիվարներ։ Նա դրանք տեղավորեց մարտակառքերի համար սահմանված քաղաքներում, իսկ մի մասն էլ պահեց իր մոտ՝ Երուսաղեմում։
Վա՜յ նրանց, ովքեր օգնության համար են իջնում Եգիպտոս, ովքեր հեծյալներին ու մարտակառքերին են ապավինում, թե շատ են, և ձիերի մեծ բազմությանը. նրանք Իսրայելի Սրբի վրա հույս չէին դնում, Աստծուն չէին փնտրում։