Արդ, ձեր սրտերն ու հոգիները թող փնտրեն Տիրոջը՝ մեր Աստծուն. ելե՛ք և շինե՛ք Տիրոջ՝ մեր Աստծու սրբարանը, որպեսզի Տիրոջ Ուխտի տապանակը և Աստծու սուրբ սպասքը տանեք այն տունը, որ կառուցելու եք Տիրոջ անունով»։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 5:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ղևտացիները Տիրոջ Ուխտի տապանակը տարան ներս ու դրեցին իր տեղը՝ տաճարի սրբարանում, այն է՝ Սրբություն սրբոցի մեջ, քերովբեների թևերի տակ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քահանաները Տիրոջ ուխտի տապանակը բերեցին դրեցին իր տեղը՝ տան սրբարանում, սրբությունների սրբության մեջ, քերովբեների թևերի տակ։ |
Արդ, ձեր սրտերն ու հոգիները թող փնտրեն Տիրոջը՝ մեր Աստծուն. ելե՛ք և շինե՛ք Տիրոջ՝ մեր Աստծու սրբարանը, որպեսզի Տիրոջ Ուխտի տապանակը և Աստծու սուրբ սպասքը տանեք այն տունը, որ կառուցելու եք Տիրոջ անունով»։
Նա ասաց ղևտացիներին՝ ամբողջ Իսրայելի վերակացուներին, որ պետք է իրենց նվիրեն Տիրոջը և սուրբ տապանակը դնեն այն տանը, որը շինել էր Իսրայելի արքա Դավթի որդի Սողոմոնը։ Արքան ասաց. «Դուք ոչ մի բան չպետք է կրեք ձեր ուսերի վրա։ Արդ, ծառայե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, և նրա ժողովրդին՝ իսրայելացիներին։
աշտանակները և ճրագները, որոնք մաքուր ոսկուց էին պատրաստված և պետք է վառվեին սրբարանի դիմաց, ինչպես որ պատվիրված էր,
Եկան Իսրայելի բոլոր ծերերը։ Բոլոր ղևտացիները վերցրին տապանակը, Վկայության խորանն ու խորանում եղած ամբողջ սուրբ սպասքը,
Սողոմոն արքան, բոլոր իսրայելացիները, աստվածավախ և տապանակի առջև հավաքված մարդիկ զվարակներ ու ոչխարներ մորթեցին, որոնց թիվն անհնար էր հաշվել շատության պատճառով։
Քերովբեները, իրենց թևերը տարածելով տապանակի վրա, վերևից ծածկում էին տապանակն ու այն վերցնելու ձողերը։
Չափեց դռան երկարությունը. քառասուն կանգուն էր, լայնությունը՝ քսան կանգուն տաճարի առաջ։ Եվ ասաց ինձ. «Սա է Սրբություն սրբոցը»։